Քաջարան համայնքում կայացավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային լսում
ЭКОНОМИКАԱյսօր Քաջարան համայնքում կայացավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային լսումը։ ԶՊՄԿ ՓԲ ընկերությունը նախատեսում է իրականացնել 110 ԿՎ «Ագարակ» օդային գծի տեղափոխում ընկերության բացահանքի տարածքից և 220 ԿՎ օդային գծի կառուցում գործունեությունները: Նոր օդային գծի կառուցման ծրագիրն ունի տարածաշրջանային մեծ նշանակություն: Այն կբարձրացնի էներգետիկ համակարգի հուսալիությունը, վերահսկելիությունը տարածաշրջանում, իսկ հավելյալ հզորությունների ավելացումը կնպաստի տնտեսության զարգացմանը Սյունիքի մարզում:
Ծրագիրն ունի նաև ստրատեգիական նշանակություն` Մեղրի և Ագարակ համայնքներում և հարակից սահմանամերձ գյուղերում կտա անխափան հոսանքի մատակարարման ապահովման, հզորությունների ավելացման հնարավորություն։
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



