Հայտնի են ՉԼ՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացողի կոչմանը հավակնող չորս ֆուտբոլիստների անունները։
Նրանք են Դորտմունդի «Բորուսիայի» և Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպաններ Յուլիան Բրանդտը և Ջոշուա Կիմմիխը, Մադրիդի «Ռեալի» ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն և ՊՍԺ-ի ֆրանսիացի ֆուտբոլիստ Ուսման Դեմբելեն։
Բրանդտը մեկ գոլ է խփել Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասը (4:2), Դեմբելեն գոլի հեղինակ է դարձել «Բարսելոնայի» (4:1) հետ խաղում, Կիմիխը հաղթական գոլ է հեղինակել «Արսենալի» դեմ խաղում (1:0), իսկ Վալվերդեն մասնակցել է «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղի 120 րոպեներին (1:1, 11-մ.՝ 4:3):
Ընդհանուր առմամբ, այս շաբաթ կայացան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի չորս հանդիպում՝ «Բորուսիա»-«Ատլետիկո Մադրիդ» (4:2), «Բարսելոնա»-ՊՍԺ (1:4), «Բավարիա»-«Արսենալ» (1:0), «Մանչեսթեր». Սիթի»-«Ռեալ» 1:1 (11մ.՝ 3:4):
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները կանցկացվեն ապրիլի 30-ին և մայիսի 7-ին։