Ереван, 28.Ноябрь.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Կոմունալները հիշեցրեցին՝ մեր երկրում ամեն բան այդքան հիանալի չէ

АНАЛИТИКА

Ավարտին է մոտենում հունվար ամիսը, ու մինչ բոլորս հետաքրքրված ենք աշխարհում կատարվող տնտեսական խոշոր հարցերով, այդուհանդերձ, ամսվա վերջին տասնօրյակը մեր երկրի բնակիչների համար նշանավորվեց կոմունալ ծառայությունների, հատկապես ջեռուցման համար կատարված ծախսերի վճարումով:

Աշխարհում նավթի գների անկումը, միջազգային արժույթների փոխարժեքների տատանումները և այլ մի շարք խոշոր տնտեսական գործընթացներ, որ անգնահատելի վնաս են հասցնում տարբեր գերտերությունների, իսկ Ադրբեջանի նման փոքր տնտեսությունների էլ կործանման եզրին կանգնեցնում, դրանց ուղղակի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա, մեղմ ասած, ակնառու չէ: Սա հնարավորություն տվեց բոլորիս փոքրիշատե չարախնդալ նավթային հիմքի վրա կառուցված տնտեսություն ունեցող պետությունների վրա, հիանալ դրամի այս ժամանակավոր կայունությամբ, իսկ մի շարք տնտեսագետներ էլ իրենց վերլուծություններում նշեցին, որ աշխարհում տեղի ունեցող այս գործընթացները մեր երկրին չեն սպառնում:

Սակայն եկավ չարաբաստիկ այս տասնօրյակը, և հայաստանյան հասարակությունը կրկին հանդիպեց կոմունալ վճարումներին: Բանն այն է, որ դեկտեմբեր ամիսը թերևս ձմեռային սեզոնի առաջին ցուրտ ամիսն էր, և ջեռուցման վրա կատարված ծախսերն էլ բնականաբար ավելի շատ էին, իսկ առանց այն էլ ծախսատար Ամանորից հետո նման խոշոր վճարումների մեր քաղաքացիները փաստացի պատրաստ չէին: Ու այն գիտակցումը, որ ապրում ենք աշխարհի լավագույն երկրում, որի վրա անգամ նավթի գների փոփոխությունը չի ազդում, շատ արագ փոխարինվեց մտքով, որ մեզ մոտ ամեն բան այնքան էլ հիանալի չէ: Անգամ պարզ մաթեմատիկական հաշվարկի արդյունքում, երբ համեմատում ես ամսական նվազագույն աշխատավարձը և մեկ բնակարանի ջեռուցման ծախսերը, ակնառու է դառնում, որ առկա է լուրջ խնդիր. մեկ բնակարանի ջեռուցման ծախսը գերազանցում է նվազագույն աշխատավարձի չափը: Այստեղ, իհարկե, խնդիր է նվազագույն աշխատավարձի ցածր շեմը, սակայն առավել լուրջ է խնդրի մյուս կողմը, որն առաջ է քաշում այն հարցը, թե ինչու ենք մենք այդքան թանկ վճարում:

Սակայն իրականում խնդիրը բխում է այլ տեղից և այլ արմատներ ունի: Բանն այն է որ հունվարի 1-ին արդեն լրացավ մեկ տարին, ինչ մեր երկիրը Եվրասիական տնտեսական միության անդամ է, սակայն, ինչպես ասում են ժարգոնային լեզվով, այս մեկ տարում այդ կառույցի անդամակցության «քյարն» այդպես էլ չտեսանք, մինչդեռ եվրաինտեգրումից հրաժարվելու հիմնական շարժառիթներից մեկը հենց վառելիքաէներգետիկ ռեսուրսների առավել էժան ձեռքբերումն էր: Մեկ տարին անցավ, սակայն գազն այդպես էլ չէժանացավ, հոսանքի թանկացումն էլ մյուս կողմից: Եվ ահա, այս իրավիճակն աստիճանաբար խորացնում է տնտեսական լարվածությունը, որը պետք է ստիպի կառավարությանն ավելի լուրջ քայլերի գնալ: Ժամանակն է՝ որպես ԵՏՄ անդամ մենք էլ պահանջենք մեր օգուտները, թե չէ ժողովրդական ասած «սիրուն չի», որ անում ենք ամեն ինչ, սակայն դրա դիմաց չենք ստանում ոչինչ: Այս ամսվա կոմունալների վճարումը յուրաքանչյուրս մի ձևով, անկասկած կլուծի, սակայն դեկտեմբերից ավելի ցուրտ հունվարի և տոնական օրերին ջեռուցման ավելի մեծ ծավալների հետ կապված կանխատեսումներն էլ ավելի սպառնագին են:

Առաջացել է մի խնդիր, որը կարող է լուծվել միայն ամենաբարձր մակարդակներում, առավել ևս, որ ԵՏՄ-ում գալիս է կառավարման խորհուրդը ղեկավարելու մեր հերթը: Արժե մտածել այս իրավիճակը ի նպաստ մեր երկրի ու տնտեսության քայլեր կատարելու համար օգտագործելը:

Հայկ Բեջանյան, Past.am վերլուծաբան

Израиль подаст апелляцию в связи с выдачей МУС ордеров на арест Нетаньяху и Галанта Reuters: Соглашение о прекращение огня между Ливаном и Израилем расширяет территорию, свободную от оружия «Хезболлах» Отбывших из Армении воздушным путем граждан стало больше, чем прибывших В МИД отрицают, что Ереван просил организовать заседание ЕАЭС в Санкт-Петербурге В ряде регионов Армении идет снег Idram теперь доступен на Wildberries!ПЕРВОЕ ПОЛНОГЕНОМНОЕ ИССЛЕДОВАНИЕ ОПРОВЕРГАЕТ ТЕОРИЮ ГЕРОДОТА О ПРОИСХОЖДЕНИИ АРМЯНПассажиропоток в двух аэропортах Армении продолжает сокращаться Путин прилетел в Астану Власти никого не слушают: Бурные обсуждения в комиссии парламента Армении на тему налоговых реформ Курсы валют в Армении Председатель НС РА принял чрезвычайного и полномочного посла Королевства Нидерландов Байден отказался отвечать на вопрос, начал ли уже Трамп новую торговую войнуВОЗ надеется на достижение мира в секторе Газа после соглашения по ЛивануВо многих населенных пунктах Армении идет снегСША раскручивают прозападные партии в Армении – СВР РоссииСкидка 80% на обслуживание Travel Card перед Черной пятницей В Краснодаре прошел Международный фестиваль армянского творчества «Назани»Мгновенный idcoin к Черной пятнице Вышедшая в свет новая монография академика Рубена Сафрастяна анализирует программы геноцида в Османской империи в 1876-1915 гг.По просьбе Армении саммит ЕАЭС пройдет 25 декабря в Санкт-Петербурге: Юрий УшаковСамый старый мужчина в мире родился в год, когда затонул «Титаник» и умер в возрасте 112 летВТБ (Армения) снижает ставки по кредитам для малого бизнеса Цена нефти Brent стабилизи9ровалась у $72,9 за баррельИран приветствует соглашение о прекращении огня между Ливаном и Израилем«Аэрофлот» начал увольнения из-за проблем с обслуживанием самолетовСколько граждан РА, обучающихся за рубежом в последние годы, получили отсрочку от призыва на обязательную военную службу? «Паст»АР: На президентских выборах в этом году Трамп набрал больше голосов, чем в 2020 году Почему вся система международного права оказалась в крайне уязвимом и нестабильном состоянии? «Паст»Пашинян: Правление решило выдвинуть кандидатуру руководителя общины Хой на пост губернатора Армавира Никол Пашинян: В Гюмри 8,9, 10 декабря пройдут предварительные выборы Землетрясение в городе Ахар в Иране: толчки ощущались также в Сюникской области Между Николом Пашиняном и Араратом Мирзояном «пробежала черная кошка»? «Паст»Своеобразная «концепция» «борьбы» с преступностью: «Паст»Ucom и Sunchild установили солнечную электростанцию в селе Малишка Первый пилотный контейнер из Индии прибыл в Махачкалу по коридору «Север-Юг» Крупная победа «Реала» (видео) Число убитых и раненых в секторе Газа приближается к 150 тыс. Бабушка из Замбии стала иконой стиля, благодаря нарядам модной внучки В Армении полицейские обезвредили мужчину, угрожавшего взорвать гранату Первый армянский ресторан Tsaghkunk Restaurant & Glkhatun удостоен награды DISCOVERY AWARD 2025 от La LISTE Посол России в Армении посетил Российско-Армянский университет The Guardian: Индия резко раскритиковала подписанный в Баку документ Верховный лидер Ирана призвал вынести премьер-министру Израиля смертный приговор Euronews: Многие разочарованы подписанным в Баку соглашением BBC: Почему климатический саммит в Азербайджане не оправдал ожиданий? В Турции произошло землетрясение Армения ухудшила свои позиции в мировом рейтинге по скорости интернета В районе Арагаца идет снег Курсы валют в Армении