Իրանը նվազեցրել Է նավթի գները Եվրոպայի համար. Reuters
ЭКОНОМИКАԻրանը փետրվար ամսին կնվազեցնի նավթի գները Եվրոպայի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Reuters-ը՝ վկայակոչելով National Iranian Oil Company-ի տվյալները:
Փրայս-լիստի համաձայն, որը հրապարակվել Է ընկերության կայքում, Հյուսիսարեւմտյան Եվրոպայի համար թեթեւ նավթի զեղչը փետրվարին բարելի դիմաց կկազմի 4,85 դոլար՝ Brent-ի միջնակշռված գնի նկատմամբ: Հունվարին զեղչը կազմում Էր 4,30 դոլար: Ծանր նավթի համար զեղչը փետրվարին բարելի դիմաց կկազմի 6,55 դոլար: Հունվարին այն 0,55 դոլարով պակաս Է եղել:
Ասիայի համար գները, ընդհակառակը, թեթեւակի կբարձրացնեն:
The Wall Street Journal հրատարակությունը նշում Է, որ Թեհրանը, Էր Ռիադից անմիջապես հետո որոշում ընդունելով նավթի գնի զեղչ տրամադրել Եվրոպային, ձգտում Է ցուցադրել, որ պատրաստ Է շուկայում մրցակցել իր խոշորագույն մրցակցի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: