Շրջված ծառ, տանիքի պոկված թիթեղ, Երևանում քամին վնասներ է հասցրել
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ապրիլի 19-ին` ժամը 18։34-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բակունցի փողոցի 2-րդ նրբանցքի շենքերից մեկի տանիքի թիթեղը քամուց պոկվել և կախվել է. առկա է ընկնելու վտանգ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարներն ամրացրել են տանիքի թիթեղը (5 քմ):
Ապրիլի 19-ին` ժամը 17։59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Երվանդ Քոչարի փողոցի թիվ 19/19 շենքի մոտակայքում ծառը քամուց շրջվել և մասամբ փակել է ճանապարհի երթևեկելի գոտին:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները սահմանազատել են տարածքը։
Առավել մանրամասն` այստեղ.