Երևանում կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ ապրիլի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ Մաշտոցի պողոտա թիվ 60 հասցեում քաղաքացին ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը։
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։Փրկարարներն ու բժիշկները հորից դուրս են բերել Երևանի բնակիչ 37-ամյա Անի Ք.-ին, ում բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ կինը կանգնել է այդ թաքնված հորի վրա, որը իբրև թե փակած է եղել, ու փորձել է շենքում գտնվող իր տղային իր փոխանցել, այդ ժամանակ էլ ընկել ու հայտնվել է հորում։
Առավել մանրամասն` այստեղ.