Լեհաստանը պատրաստ է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի միջուկային զենքը. նախագահ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ասել է, որ ինքը բազմիցս խոսել է Միացյալ Նահանգների հետ ՆԱՏՕ-ի Nuclear Sharing ծրագրի շրջանակում երկրում միջուկային զենք տեղակայելու իր պատրաստակամության մասին։ Նրա խոսքով՝ «սա արդեն որոշ ժամանակ է՝ լեհ-ամերիկյան բանակցությունների թեմա է»։
«Ես արդեն մի քանի անգամ խոսել եմ այս թեմայով։ Խոստովանեմ՝ երբ ինձ հարցրել են այս մասին, հայտնել եմ մեր պատրաստակամության մասին։ Ռուսաստանը գնալով ավելի է ռազմականացնում Կալինինգրադի մարզը. այն վերջերս իր միջուկային զենքը տեղակայել է Բելառուսում: Եթե մեր դաշնակիցների կողմից որոշում կայացվի մեր տարածքում միջուկային զենք տեղակայել Nuclear Sharing միջուկային փոխանակման ծրագրի շրջանակում՝ ՆԱՏՕ-ի արևելյան թևի անվտանգությունն ամրապնդելու համար, ապա մենք պատրաստ ենք դրան։ Մենք դաշնակից ենք Հյուսիսատլանտյան դաշինքում և ունենք նաև պարտավորություններ այս առումով, այսինքն՝ ուղղակի ընդհանուր քաղաքականություն ենք իրականացնում»,- «Ֆակտ»-ի հարցին պատասխանել է նա։