Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բաքուն գոհ է ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման ընթացքից. այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Արդեն ավելի քան երկու տարի մենք աշխատում ենք Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի շրջանակում, որը մենք ստորագրել ենք այստեղ՝ Կրեմլում, 2022-ի փետրվարին և որը մեր հարաբերությունների պրոգրեսիվ զարգացումը կանխորոշող գլխավոր քաղաքական փաստաթուղթն է... Տարածաշրջանային անվտանգության հարցերը մշտապես մեր հանդիպումների օրակարգում են: Մենք ուրախ ենք՝ ինչպես են դրանք լուծվում: Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասի տարածաշրջանում անվտանգության ապահովման և ավելի լայն աշխարհագրության տեսանկյունից»,- ասել է Ալիևը:
Նրա խոսքով՝ Մոսկվայի և Բաքվի փոխգործակցությունից շատ բան է կախված: