Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան
БЛОГՔաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Երեկ երեկոյան Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհի վրա բողոքի ակցիա անելուց հետո, մենք հասանք Տավուշի սահմանագիծ, որտեղ միացանք այստեղ հայրենիքի տարածքների հանձման դեմ դիմադրող մեր քաղաքացիների մեծ խմբին: Այս պահին այստեղ, Կիրանց գյուղի մոտ է դիմադրության գլխավոր կենտրոնը, և Հայաստանի տարբեր վայրերից այստեղ են հավաքվում մեր երկրի արժանապատիվ, հայրենատեր քաղաքացիները:
Մենք առաջին օրվանից միացել ենք այս պայքարին, և օր օրի ավելի մեծ թափ ենք նրան հաղորդում: Թե ինչ է տեղի ունենում այսօր, և ինչ պետք է անենք վաղը, խոսել եմ երեկ Կիրանցում կարճ ճեպազրույցում:
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



