Արցախի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ կթողարկվի տասը հազար շիշ հոբելյանական կոնյակ
ОБЩЕСТВОԱրցախի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ, կառավարության նախաձեռնությամբ, կթողարկվի տասը հազար շիշ հոբելյանական կոնյակ: Այդ առթիվ ԱՀ կառավարությունը հայտարարել է կոնյակի անվան ընտրության բաց մրցույթ, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Հաղթող տարբերակի հեղինակը կստանա դրամական մրցա նակ: Առաջարկներն ընդունվում են մինչև հունվարի 28-ը ներառյալ՝ [email protected] էլեկտրոնային հասցեով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, կոնյակի վաճառքից ստացված ողջ շահույթն ուղղվելու է պաշտպանության բանակի կարողությունների ամրապնդմանը: Լրացուցիչվ պարզաբանումների համար առաջարկվում է կապվել կառավարության աշխատակազմի հետ՝ 047-96-10-05 հեռախոսահամարով:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



