Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբն ասել է, որ իր երկիրը Շվեդիային հետ միասին, որը վերջերս միացել է ՆԱՏՕ-ին, պետք է կարևոր դեր ունենան խաղաղության պահպանման և պատերազմի հռետորաբանությունը նվազեցնելու գործում՝ միաժամանակ պատերազմին նախապատրաստվելով:Այս մասին նա ասել է Ստոկհոլմ կատարած այցի ժամանակ, հայտնում է Euractiv-ը։
Այցի ընթացքում Ստուբը քննարկել է պաշտպանությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ Արևմուտքի ներկայիս ռազմական հռետորաբանությունը, որը, ըստ նրա, վերջերս բավականին ագրեսիվ է դարձել:
«Պատերազմից խուսափելու լավագույն միջոցը քիչ խոսելն է և դրան ավելի շատ պատրաստվելը, կարծում եմ, դա միանգամայն հասկանալի է: Մեր հեռուստաէկրանները լցված են Եվրոպայում և Մերձավոր Արևելքում պատերազմներով», - ասել է նա: