Air France-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիական Air France ավիաընկերության ինքնաթիռը, որն Օսակայից Փարիզ էր ուղեւորվում, հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում՝ օդանավում ծխի պատճառով։ Այս մասին հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով օդանավակայանի մամուլի ծառայությանը։
Նրա տեղեկություններով՝ Հեյդար Ալիեւի միջազգային օդանավակայանում այս ինքնաթիռի վթարային վայրէջքի պատճառով ահազանգ է հայտարարվել։
Նրանք նշել են, որ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Բաքվի ժամանակով 16:37-ին (Մոսկվայի ժամանակով 15:37-ին): Ինչպես հայտնել է մամուլի ծառայությունը, ինքնաթիռում գտնվող 280 ուղևորներն անմիջապես տարհանվել են։ Միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
«Ներկայումս օդանավը զննում է, և կազմակերպվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ միջադեպի բոլոր պատճառները պարզելու համար», - ավելացրել են օդանավակայանից։