ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, եթե ստեղծվի Պաղեստինի անկախ պետություն՝ 1967-ի սահմաններով
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան քաղաքական պաշտոնյա Խալիլ ալ Հայյան, որը պաղեստինցի զինյալների ներկայացուցիչն է Իսրայելի հետ հրադադարի և պատանդների փոխանակման շուրջ բանակցություններում, Associated Press-ին ասել է, որ արմատական խմբավորումը պատրաստ է համաձայնել Իսրայելի հետ հինգ տարի և ավելի ժամկետով զինադադարի, զենքերը վայր դնելուն և քաղաքական կուսակցության վերածվելուն, եթե ստեղծվի Պաղեստինի անկախ պետություն՝ 1967-ի սահմաններով:
Ստամբուլում AP-ի հետ զրույցում Ալ Հայյան ասել է, որ ՀԱՄԱՍ-ը ցանկանում է միանալ Պաղեստինի ազատագրման կազմակերպությանը, որը գլխավորում է հակառակորդ ՖԱԹՀ խմբակցությունը՝ Գազայի և Արևմտյան ափի համար միասնական կառավարություն ձևավորելու համար: Նա ասել է, որ ՀԱՄԱՍ-ը կընդունի «լիովին ինքնիշխան պաղեստինյան պետությունը Հորդանան գետի Արևմտյան ափին և Գազայի հատվածում և պաղեստինցի փախստականների վերադարձը միջազգային բանաձևերին համապատասխան»:
Եթե դա տեղի ունենա, նրա խոսքով, խմբավորման ռազմական թևը կլուծարվի:
Ալ Հայյան չի ասել, թե արդյոք երկու պետության ստեղծումը կհանգեցնի Իսրայելի հետ պաղեստինյան հակամարտության ավարտին, թե միջանկյալ քայլ կլինի դեպի խմբավորման հայտարարված նպատակը՝ ոչնչացնել Իսրայելը:
Պաղեստինի ինքնավարությունը հույս ունի անկախ պետություն ստեղծել Հորդանան գետի Արևմտյան ափում, Արևելյան Երուսաղեմում և Գազայում՝ այն տարածքներում, որոնք Իսրայելը գրավել էր 1967 թվականի Մերձավոր Արևելքի պատերազմում: Մինչ միջազգային հանրությունը ճնշող մեծամասնությամբ աջակցում է երկու պետության ստեղծման միջոցով հակամարտության լուծմանը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կոշտ դիրքորոշումը մերժում է այն:
Իսրայելն այժմ պատրաստվում է հարձակման հարավային Ռաֆահ քաղաքում, որտեղ ավելի քան 1 միլիոն պաղեստինցի է պատսպարվել: