ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միացյալ Նահանգները գաղտնի Ուկրաինա է ուղարկել հեռահար ATACMS հրթիռներ։ Ավելին, ուկրաինական ուժերն արդեն հաջողությամբ կիրառել են դրանք՝ հարվածներ հասցնելով Ղրիմի օդանավակայանին, իսկ Ուկրաինայի հարավ-արևելքում՝ ռուսական զորքերին: Ինչպես գրում է The New York Times-ը, անցած շաբաթ ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել հեռահար ATACMS հրթիռների խմբաքանակ: Խոսքն ավելի քան 100 հրթիռից բաղկացած խմբաքանակի մասին է։
Ըստ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի՝ փետրվարի կեսերին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը գաղտնի հավանություն է տվել ավելի քան 100 ավելի մեծ հեռահարության հրթիռներ, ինչպես նաև կասետային զինամթերքի այլ տարբերակներ ուղարկելու որոշմանը:
Սպիտակ տունը թաքցրել է Ուկրաինա հրթիռներ ուղարկելը, որպեսզի ռուսները չօգտվեն դրանից։ Եթե Կրեմլը պարզեր, որ հրթիռներն արդեն ճանապարհին են, նրանք անմիջապես կհրամայեին իրենց հիմնական պահեստներն ու շտաբները դուրս բերել հրթիռների գործողության շրջանակից։
ԱՄՆ-ի կողմից ATACMS մարտավարական հրթիռների գաղտնի փոխանցումը Ուկրաինային արդարացում չունի. այս մասին, ՏՍՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը:
«Ակնհայտ է, որ ATACMS-ը Զելենսկու ռեժիմին փոխանցելու պատճառով մեծանում է Ղրիմի, այդ թվում՝ Սևաստոպոլի, ռուսական նոր շրջանների և ռուսական այլ քաղաքների անվտանգությանը սպառնացող վտանգը»,- ընդգծել է դիվանագետը։