Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ցավում ենք, որ ՀՀ իշխանությունները շարունակում են հրապարակայնորեն անհիմն քննադատել ՀԱՊԿ-ին»; Այս մասին ամենաշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ոչ ոք կասկածի տակ չի առնում, որ ՀԱՊԿ պատասխանտվության գոտու մեջ է մտնում Հայաստանի տարածքը: Հայ-ադրբեջանական սահմանի պարագայում, ինչպես հասկանում ենք, և՛ Բաքվում, և՛ Երևանում համաձայնել են առաջնորդվել Ալմա Աթիի հռչակագրով: ՀՀ ղեկավարությունն ինքն է խոստովանում, որ սահմանազատման շուրջ բանակցությունների շրջանակում պետք է հստակեցնել սահմանը և նաև խոստովանում է, որ պետք է լուծվեն վիճելի տարածքների, անկլավների հետ կապված հարցերը: Եվ ուրեմն ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ ղեկավարությունն է որոշել մի շարք բնակավայրեր Ադրբեջանին փոխանցել։ Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր», - ասել է Զախարովան:
Առավել մանրամասն` այստեղ.