Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

ՀՀ ԱԳ նախարարն առաջին պաշտոնական այցն է կատարել Չեռնոգորիա

ПОЛИТИКА

Պաշտոնական այցով հունվարի 20-ին Պոդգորիցա ժամանած Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Չեռնոգորիայի նախագահ Ֆիլիպ Վույանովիչին:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Չեռնոգորիայի նախագահը կարևորել է Հայաստանից առաջին բարձրաստիճան այցելությունը Պոդգորիցա՝ համոզմունք հայտնելով, որ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կխթանեն տարբեր ոլորտներում երկկողմ փոխգործակցությունը։ «Միջազգային համաժողովների շրջանակներում ես շատ հանդիպումներ եմ ունեցել բարեկամ Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի հետ և հույս ունեմ, որ այս այցի արդյունքում երկկողմ փոխայցելությունները և համագործակցությունն առավել կակտիվանան»,- նշել է նա։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Էդվարդ Նալբանդյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Չեռնոգորիայի նախագահին փոխանցել է ՀՀ Նախագահի բարեմաղթանքներն ու Երևան այցելելու հրավերը։

Հանդիպմանը երկուստեք շեշտվել է, որ Հայաստանի և Չեռնոգորիայի ժողովուրդների միջև ավանդական բարեկամությունը լավ հիմք է հարաբերությունների զարգացման և առկա ներուժի ամբողջական օգտագործման համար։

Քննարկվել են բարձրաստիճան այցելությունների կազմակերպման, առևտրատնտեսական կապերի աշխուժացման, գործարար համաժողովների անցկացման, ապակենտրոնացված համագործակցության զարգացման ուղիները: Այս առումով զրուցակիցները կարևորել են Երևանի և Պոդգորիցայի միջև դեռևս 1978թ. կնքված համագործակցության մասին համաձայնագրի թարմացումը և երկու երկրների վարչատարածքային միավորների միջև կապերի հաստատումը։

Պոդգորիցայում կայացել են Էդվարդ Նալբանդյանի և Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Իգոր Լուկշիչի բանակցությունները:

Դեմ առ դեմ ձևաչափով հանդիպմանը հաջորդեl են պատվիրակությունների մասնակցությամբ բանակցությունները:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Չեռնոգորիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խորհրդանշական է համարել, որ բարեկամ Հայաստանի արտգործնախարարը 2016թ. Պոդգորիցա այցելող ՀՀ առաջին ԱԳ նախարարն է, և վստահություն է հայտնել, որ ացելությունը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին։

Շնորհակալություն հայտնելով Իգոր Լուկշիչին այցելության հրավերի և հյուրընկալության համար՝ նախարար Նալբանդյանն ասել է. «2013թ. Հայաստան Ձեր այցելությամբ հիմք դրվեց մեր երկու բարեկամ պետությունների միջև շարունակական քաղաքական երկխոսությանը: Այժմ ուրախ եմ գտնվել Պոդգորիցայում` Հայաստանից Չեռնոգորիա առաջին պաշտոնական այցելությամբ»:

Բանակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր, կարևորել բարձրաստիճան այցելությունների կազմակերպումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, առևտրատնտեսական կապերի խթանումը, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացումը, մարդկանց միջև շփումների ակտիվացումը, համագործակցության զարգացումը կրթական, գիտական, մշակութային, տուրիզմի, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:

Զրուցակիցներն անդրադարձել են ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում երկու մայրաքաղաքների միջև գործընկերության համաձայնագրի թարմացման անհրաժեշտությանը:

Քննարկվել են նաև երկու արտաքին գործերի նախարարությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացման, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության զարգացման, միջխորհրդարանական համագործակցության խթանման հետ կապված հարցեր:

Չեռնոգորիայի փոխվարչապետը ներկայացրել է իր երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, Բալկանյան թերակղզում տեղի ունեցող գործընթացները և դրանց վերաբերյալ իր երկրի մոտեցումները։

Հայաստանի և Չեռնոգորիայի արտգործնախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների, մասնավորապես, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը, Մերձավոր Արևելքում զարգացումներին, ահաբեկչության դեմ պայքարին:

Հայաստանի արտգործնախարարը գործընկերոջը ներկայացրել է ղարաբաղյան խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:

Նախարարների հանդիպմանը հաջորդել է համատեղ մամուլի ասուլիս:

Չեռնոգորիայի փոխվարչապետը պաշտոնական ճաշ է տվել Հայաստանի արտգործնախարարի պատվին։

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի Ազգային ժողովի նախագահ Ռանկո Կրիվոկապիչի հետ:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկու երկրների միջև համագործակցության զարգացման, օրենսդիր մարմինների միջև փոխգործակցության խթանման շուրջ, ընդգծվել է խորհրդարանական բարեկամության խմբերի ձևավորման կարևորությունը:

Անդրադարձ է արվեց միջազգային կազմակերպությունների խորհրդարանական ձևաչափերում համագործակցության սերտացմանը:

Հայաստանի արտգործնախարարը Չեռնոգորիայի խորհրդարանի ղեկավարին ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ ողջ աշխարհում տեղի ունեցած միջոցառումները և դրանց խորհուրդը։

Նախարար Նալբանդյանը Ռանկո Կրիվոկապիչին ներկայացրել է ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ընթացող բանակցային գործընթացի վերջին զարգացումները: 

 

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%