Եվրոպացիները չեն մեռնի Դոնբասի համար․ Բորել
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը կարծիք է հայտնել, որ ուկրաինական հակամարտությունը մոտ ապագայում չի ավարտվի, սակայն եվրոպացիներին անհրաժեշտ է շարունակել օգնել Կիևին։
«Քանի որ մենք խոստացել ենք աջակցել Ուկրաինային հակամարտության սկզբում, մենք պետք է շարունակենք աջակցել այնքան ժամանակ, քանի դեռ Պուտինը չի որոշել դադարեցնել պատերազմը»,-Բորելրի խոսքերն է մեջբերել «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հակամարտությունը կարող է շարունակվել առնվազն մինչև ԱՄՆ նախագահական ընտրությունները, հայտարարել է եվրահանձնակատարը՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի համաժողովում։
«Միևնույն ժամանակ, մենք պետք է շարունակենք աջակցել Ուկրաինայի ժողովրդին, եվրոպացիները չեն մեռնի Դոնբասի համար, բայց մենք կարող ենք օգնել ուկրաինացիներին չմեռնել Դոնբասի համար»,-ավելացրել է նա: