Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ կնոջ հետ կապված սկանդալի պատճառով հրաժարական չի տա
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ հրաժարական չի տա։ Անցյալ շաբաթ նա դադարեցրել էր իր պարտականությունները՝ կնոջ՝ Բեգոնյա Գոմեսի դեմ հետաքննության պատճառով, որը կասկածվում է ամուսնու կապերն իր բիզնես շահերի համար օգտագործելու համար։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:
«Որոշեցի շարունակել աշխատանքը՝ հնարավորության դեպքում էլ ավելի մեծ ջանք գործադրելով վարչապետի պաշտոնում։ Ամեն ինչ այլ կերպ է լինելու», - ասել է Սանչեսը ժողովրդին ուղերձում:
Aպրիլի 25-ին Սանչեսը կասեցրել էր իր հանրային պարտականությունների կատարումը, որպեսզի «դադար առնի և խորհի»՝ արդյոք կմնա պաշտոնում։ Վարչապետի որոշումը պայմանավորված էր եղել նրանով, որ դատարանը հետաքննում է նրա կնոջ նկատմամբ կոռուպցիայի մեղադրանքները։
Առավել մանրամասն` այստեղ.