Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մայիսի 7-ին Մոսկվայի ժամանակով 12.00-ին տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։
ՌԴ-ում կայացած նախագահական ընտրություններից հետո օրակարգային հարցերից մեկն էր, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ՝ մասնակցելու այդ արարողությանը: MediaHub-ի աղբյուրները հայտնում են՝ այս պահի դրությամբ որոշված է՝ ոչ։
Այս կերպ, ըստ մեր աղբյուրի, Հայաստանը ցանկանում է ևս մեկ անգամ ցույց տալ, որ որպես դաշնակից դժգոհ է ՌԴ-ից։
Այսպես, ըստ մեր աղբյուրի, Փաշինյանը միայն մայիսի 8-ին կլինի ՌԴ-ում՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության ստեղծման 10-ամյակի առիթով կազմակերպված հոբելյանական գագաթնաժողովին։ Սակայն մայիսի 9-ին հաղթանակի տոնի առթիվ կազմակերպված միջոցառումներին ևս Փաշինյանը չի մասնակցի․ սա արդեն Արևմուտքի պահանջն է:
Նշենք, որ այս ողջ ընթացքում մենք հարցը ուղղել են ԱԳՆ-ին՝ հասկանալու, թե մոսկովյանի միջոցառումներից որի՞ն է Փաշինյանը մասնակցելու: Մենք նաև Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի լրատվական վարչությունից փորձեցինք ճշտել մեր ստացած լուրի իսկությունը, սակայն, Փաշինյանի աշխատակազմի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց ավանդական պատասխանը՝ Փաշինյանի պաշտոնական այցերի մասին իրենք ճիշտ ժամանակից ծանուցում են հանրությանը։
Նարե Գնունի
Առավել մանրամասն` այստեղ.