Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Նման իրավիճակում ցանկացած այլ իշխող ուժ վաղուց խայտառակ կերպով վտարված կլիներ. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Vz.ru-ն «Ինչո՞ւ են հայերը պատրաստ իրենց հողերը տալ Ադրբեջանին» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում բողոքի ակցիաներ են ընթանում ընդդեմ սահմանազատման և Տավուշի մարզի մի քանի գյուղ Ադրբեջանին հանձնելու գործընթացի։ Սակայն հիմքեր կան ենթադրելու, որ դրանք շուտով կթուլանան, և հայ հասարակությունը կհամակերպվի Փաշինյանի պարտվողական տրամաբանության հետ։ Բայց ո՞րն է այդ կոնկրետ տրամաբանությունը, և ինչո՞ւ հայերն այլևս չեն ուզում զենքը ձեռքին կռվել ո՛չ իրենց պատմության, ո՛չ հայրենի հողի համար։ Ադրբեջանին տարածք հանձնելու դեմ բողոքի ակցիաները Հայաստանում դանդաղորեն են թափ հավաքում։ Ըստ ամենայնի, ո՛չ տեղի բնակիչները, ո՛չ էլ ընդդիմությունը երկար ժամանակ անգամ չէին մտածել, որ Ադրբեջանին տարածքներ փոխանցելու իրական գործընթաց է սկսվելու։

Հայաստանում սահմանազատման գործընթացի ռազմաքաղաքական բաղադրիչի մասին խոսում են միայն պրոֆեսիոնալները և բացառապես պահեստազորային զինվորականները։ Իսկ ահա Գարեգին Բ կաթողիկոսի այն արտահայտությունը, թե «քաջությունը չպետք է շփոթել վախկոտության հետ», սոսկ աստվածաբանի հայտարարություն չի եղել: Դա ուղղակի հղում է այն ապացուցային համակարգին, որը Նիկոլ Փաշինյանն ու իր համախոհները կառուցում են հողերի հանձնման հետ կապված։ Մի խոսքով, Փաշինյանի տրամաբանությունը հետևյալն է: Նա ասում է, որ նրանք, ովքեր դեմ են որևէ տարածք Ադրբեջանին հանձնելուն, ցանկանում են Հայաստանը ներքաշել նոր պատերազմի մեջ, քանի որ Բաքուն վճռական է և գնալու է մինչև վերջ իր պահանջների մեջ (օրինակ՝ Փաշինյանը, այցելելով Տավուշի գյուղեր, սպառնացել է տեղացիներին պատերազմով «մեկ շաբաթվա ընթացքում»): Ընդ որում, Հայաստանը չի վերապրի այդ պատերազմը և կկորցնի ավելի շատ տարածքներ, քան սահմանների խաղաղ սահմանազատման արդյունքում։

Այնուհետև, Փաշինյանի քարոզիչների տրամաբանությամբ, իբր Հայաստան, կամ ինչ կմնա նրանից, կմտցվեն ռուսական զորքեր (հետևաբար պետք է պահանջել Սյունիքից, Տավուշից և, ի վերջո, Գյումրու ռազմաբազայից զորախմբերի, ինչպես նաև ռուսական սահմանապահների ամբողջական դուրսբերում): Եվ ռուսները կապահովեն «Զանգեզուրի միջանցքը», Երևանը կենթարկեն իրենց, այսպես կոչված, հինգերորդ շարասյան միջոցով, որը կազմված է ռուսամետ ընդդիմադիրներից և Սփյուռքի ներկայացուցիչներից։ Եվ դրա համար էլ հիմա այդ «հինգերորդ շարասյունը» Տավուշի հարցով բողոքի ցույցերով ցնցում է իրավիճակը երկրում։ Ընդ որում, Փաշինյանի իշխանության «խիզախությունը» հենց Բաքվին զիջումների գնալն է, որպեսզի կանխվի նոր պատերազմը, որին չի կարող դիմադրել ներկայիս հայկական բանակը, և խուսափի ռուսների կողմից Հայաստանի «օկուպացիայից»։

Գարեգին Բ կաթողիկոսն էլ արձագանքել է այդ ամենին՝ ասելով, որ դա իրականում «վախկոտություն» է, որը ոմանք շփոթում են «քաջության» հետ։ Ինքը՝ Փաշինյանը, ծնունդով Տավուշի մարզի Իջևան քաղաքից է։ Նա շատ լավ գիտի գավառական Հայաստանի մտածելակերպը և շատ առումներով ներկայացնում է հենց այն: Դրանով է մասամբ բացատրում այն, թե ինչու են նրա աշխարհաքաղաքական և փիլիսոփայական գաղափարները, նույնիսկ ամենաէկզոտիկները, նման կերպ արձագանքում այդ շատ «խորքային» Հայաստանի հոգում: Նա չի դիմում հայ ֆիդայիներին, հայ մարտիկներին, հայ հերոսներին, որոնք պատրաստ էին վտանգել իրենց կյանքը հանուն պատմական հիշողության և իրենց նախնիների հողի։ Ո՛չ, նա դիմում է այն միջին խավի առևտրական շերտին, որը երկրում ձևավորվել է վերջին տասնամյակների ընթացքում։ Այդ շերտի համար համոզիչ է գավառական հողերի մի մասը հին թշնամուն զիջելու գաղափարը, որպեսզի հետո իբր բարգավաճի մնացած Հայաստանը։

Հայ ժողովրդի այն շերտը, որի համար կարևոր էր Ղարաբաղը, պատմությունը, հավատն ու պատիվը, արդեն կա՛մ մահացել է, կա՛մ անցել է թոշակի։ Հոգու խորքում «Փաշինյանի Հայաստանում» շատերը պարզապես կուզենային հեռու մնալ այդ հավերժական հերոսությունից։ Մարդիկ 1991 թվականից ի վեր շատ են տառապել և չեն ցանկանում հավերժ հերոս լինել: Եվ նրանց դուր է գալիս այն տեսությունը, որ եթե Հայաստանը հիմա հրաժարվի իր պատմությունից ու հողից, այդ թվում՝ Ռուսաստանի հետ պատմական բարեկամությունից, ապա շրջապատող աշխարհը կդադարի ագրեսիվ լինել իրենց նկատմամբ։ Հնարավոր կլինի զբաղվել ոչ թե առճակատմամբ, ոչ թե պատերազմով, այլ սովորական կյանքով։ Ինչ-որ տեղ կարելի է նրանց հասկանալ: 1991 թվականից հետո Հայաստանն ավելի շատ է տուժել, քան ցանկացած այլ հետխորհրդային երկիր։

Ծխնելույզները Երևանի բազմաբնակարան շենքերի պատուհաններից, վառելիքի տոտալ բացակայությունը, սովն ու արտագաղթը երկար կհիշվեն գալիք սերունդների կողմից։ Եվ Փաշինյանը աջակցություն է գտնում այդ Հայաստանից, ընդ որում՝ այդ աջակցությունը գերազանցում է ընդդիմության և նույնիսկ Եկեղեցու բողոքները, որոնք դեմ են ագրեսորին հավերժական զիջումներ անելուն: Ուստի, մի իրավիճակում, երբ ցանկացած այլ նման իշխող ուժ վաղուց խայտառակ կերպով վտարված կլիներ, Փաշինյանն ու իր կուսակցությունը հերթական անգամ հաղթում են ընտրություններում։ Այս ամենը նշանակում է, որ ներկա փողոցային ցույցերը դժվար թե հանգեցնեն Հայաստանում գործող իշխանության տապալման կամ հեղաշրջման։ Միայն իրադարձությունների շատ ավելի աղետալի զարգացումը կարող է հակափաշինյանական ընդվզում արթնացնել հասարակության մեջ։ Դա կլինի այն դեպքում, երբ ադրբեջանցիներին պետք լինի տալ ոչ թե բնակչության մի աննշան հատվածի, այլ մեծամասնության անձնական տարածքները։

Բայց դա հասկանում են նաև Բաքվում, որին ձեռնտու են Հայաստանում առկա նման հասարակական տրամադրությունները։ Այնպես որ, Ադրբեջանն, ամենայն հավանականությամբ, այնքան էլ արմատական և արագ առաջ չի քաշի իր հետագա տարածքային պահանջները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%