Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեքշաբթի հայտարարել է, որ Գազայի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում հարձակումն այնուամենայնիվ տեղի կունենա՝ չնայած միջազգային հանրության կողմից զսպվածության կոչերին: Այս մասին գրում է apnews.com-ը:
Նա ասել է, որ Իսրայելը կոչնչացնի այնտեղ գտնվող ՀԱՄԱՍ-ի գումարտակները՝ անկախ այն բանից, թե խմբավորման մոտ պահվող իսրայելցի պատանդների ազատ արձակման և Գազայում հրադադարի հաստատման գործարքը կկնքվի, թե ոչ: Գործարքը ներկայումս քննարկվում է Կահիրեում ընթացող բանակցություններում:
Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը բանակցում են հրադադարի մասին համաձայնագրի շուրջ, որը նպատակ ունի ազատել պատանդներին և մարդասիրական օգնություն տրամադրել ապաղեստինցիներին, որոնք գտնվում են պաշարված անկլավում:
«Այն գաղափարը, որ մենք կդադարեցնենք պատերազմը՝ նախքան դրա բոլոր նպատակներին հասնելը, բացառվում է։ Մենք կմտնենք Ռաֆահ և այնտեղ կվերացնենք ՀԱՄԱՍ-ի գումարտակները՝ գործարքով կամ առանց գործարքի, որպեսզի հասնենք ամբողջական հաղթանակի»,- ասել է Նեթանյահուն Գազայում գրոհայինների կողմից պատանդների ընտանիքների հետ հանդիպման ժամանակ։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը նախօրեին հույս էր հայտնել, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի հատվածում հրադադարի հաստատման և պատանդների ազատ արձակման գործարքին: