Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում
ОБЩЕСТВОՀաբեթ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
ՀԵՐՔՄԱՆ ՊԱՀԱՆՋ
Գլխավոր դատախազը հրապարակային անդրադառնալով Արմեն Աշոտյանի վերաբերյալ քրեական գործին թույլ է տվել զրպարտություն:
Այսպես` «Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդման» մեջ նշված է, որ Արմեն Աշոտյանի վերաբերյալ քրեական գործով “պետությանը պատճառվել է 905.194.706 դրամի գույքային վնաս: …
Մեղադրյալի կողմից պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է”:
Մեջբերված հատվածում գլխավոր դատախազը երկու անգամ խեղաթյուրել է իրականությունը, քանի որ`
1. դատարանի 16.04.2024թ. որոշմամբ հաստատվել է, որ այս գործով պետությանը որևէ վնաս չի պատճառվել,
2. ո՛չ Արմեն Աշոտյանը և ո՛չ էլ որևէ այլ մեղադրյալ որևէ «վնաս» չի «վերականգնել», որովհետև պաշտպանության կողմը գործը համարում է շինծու և չի ընդունում մեղադրանքը:
Հաշվի առնելով, որ`
ա) հրապարակային ներկայացվել են այնպիսի փաստացի տվյալներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են Արմեն Աշոտյանի պատիվն ու արժանապատվությունը,
բ) վերոնշյալ հաղորդումը հրապարակված է դատախազության և ԱԺ պաշտոնական կայքերում, ինչպես նաև բանավոր ներկայացվել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում,
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ բոլոր նշված հարթակներում հրապարակել վերոհիշյալ զրպարտության հերքում:
Արմեն Աշոտյանի պաշտպաններ
Հաբեթ Մարտիրոսյան
Մարգար Սողոմոնյան
1
На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»
2
К каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»
3
Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия им
4
Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»
5
Теперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»



