Այսօր մայիսի 1-ն է՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրը
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այս օրը նշվում է աշխարհի 142 երկրում: Նախապես տոնը կրել է Աշխատավորների միջազգային համերաշխության օր անվանումը: Առաջին անգամ այն նշվել է 1890թ.՝ Ավստրո-Հունգարիայում, Բեգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում, Նորվեգիայում և մի շարք այլ երկրներում:
Մինչ այդ՝ 1886թ. ամերիկացի և կանդացի աշխատավորները գործադուլ են կազմակերպել՝ աշխատանքային գրաֆիկը 8-ժամյա դարձնելու պահանջով: Չիկագոյում ցույցը ցրելու հետևանքով մահացել է 8 ոստիկան և 4 ցուցարար։ Տուժել են տասնյակ մարդիկ։
1889թ. Երկրորդ ինտերնացիոնալի փարիզյան կոնգրեսը, ի հիշատակ Չիկագոյի դեպքերի, որոշում ընդունեց մայիսի 1-ին ամենամյա ցույցեր անցկացնելու մասին: Սակայն առաջին անգամ այն նշվել է 1890թ.: Աշխարհի ավելի քան 80 երկրում Աշխատանքի օրը չի նշվում:
Խորհրդային Միության ժամանակներում մայիսի 1-ը նշվում էր որպես մեծ տոն՝ ուղեկցվելով մեծ շքերթով, որին մասնակցում էին գրեթե բոլորը: Մարդկանց իրենց հիմնարկներից, դպրոցականներին, ուսանողներին՝ բոլորին պարտադիր տանում էին շքերթի, որից հետո ժողովուրդն այցելում էր տարբեր զվարճանքի վայրեր:
Հայաստանում մայիսի 1-ը տոնական եւ ոչ աշխատանքային օր է:
Առավել մանրամասն` այստեղ.