«Վստահում եմ Բագրատ Սրբազանին»․ 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը նստացույց է սկսել կառավարության շենքի դիմաց։ «Մեր սահմանադրական կարգը տապալված է»,- ֆեյսբուքյան տեսաուղերձում ասել է նա։
Նա նստացույց սկսելու մտադրության մասին ավելի վաղ հայտնել էր իր ֆեյսբուքյան էջում։
«Այսօր 18:00-ից, կառավարության շենքի դիմաց սկսելու եմ 72 ժամանոց նստացույցս
Ես կառավարության պլանավորած քայլերի հետ ՀԱՇՏ չեմ
Համարում եմ,որ մեր պետության հողերը (այդ թվում որոշները կադաստրի վկայական ունեցող) թշնամուն տալը սահմանադրական կարգի տապալում է
Վստահում եմ Բագրատ Սրբազանին
Գիտակցում եմ հանձնվողական քաղաքականությունից հրաժարվելու ռիսկերը: Պատրաստ եմ զինվորագրվել ամեն պահի
Միաժամանակ համոզված եմ, հողերը ուղղակի հանձնելու պրոցեսը իրականացնելու դեպքում, էլ ավելի մեծ ռիսկերի ու անվտանգային խնդիրների ենք բախվելու
Չեմ ուզում տեսնել Հայաստանի Հանրապետությունը էլ ավելի ստորացված
Եթե դու էլ ՀԱՇՏ չես միակողմանի հայրենիքահանձնման պրոցեսին, հայտնիր այդ մասին»: