Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք Չալաբյան
БЛОГՔաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Առավոտյան կանուխ ՀՀ ոստիկանությունը Կիրանց գյուղի տարածքից բերման է ենթարկել 31 բնակչի, որոնք փորձում են պաշտպանել իրենց գյուղը՝ թշնամուն հանձնելուց:
Ազգությամբ «հայ» ոստիկանների ձեռքով առերևույթ «հայկական իշխանությունը» փորձում է ճնշել իրական հայ գյուղացուն, նրա ձեռքից իր տունը, հողն ու արժանապատվությունը խլելու և թշնամուն հանձնելու համար, անունն էլ փորձում է դնել «սահմանագծում և սահմանազատում»:
Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ՝ ամեն անգամ մի բարեհունչ, քաղաքականապես կոռեկտ անուն կգտնեն մեզնից խլելու այն, ինչ արյուն-քրտինով ենք նվաճել, դժվարությամբ պահել-փայփայել, բայց հիմա իրենք հանել են աճուրդի, ու մեր ազգի արյան հաշվին փող են սարքում: Իրենց «բարեկիրթ գործընկերն» էլ արդեն հայտարարել է «Արևմտյան Ադրբեջանի» ու «պատմական արդարության վերականգնման» մասին, ուստի խոսքերս վերացական մի ընկալեք՝ այս կռիվը այլևս ոչ ոքիս չի շրջանցելու:
1
Почему Арман Татоян не участвовал в слушаниях по делу политзаключённых? «Паст»
2
Где искать следы отмывания денег? «Паст»
3
Просто решили не возбуждать уголовное производство — и… всё. «Паст»
4
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
5
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил



