Ուսուցչուհին՝ դպրոցի բեմի վրա մահացած աշակերտուհու մասին
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ապրիլի 29-ին Վահան Զատիկյանի անվան թիվ 90 հիմնական դպրոցում կազմակերպված միջոցառման ժամանակ գիտակցությունը կորցրած և մահացած 7-րդ դասարանի աշակերտուհի Լիլիթ․ Դ․-ի մասին Iravaban.net–ը խոսել է ուսուցչուհի Գոհար Ա․-ի հետ, ով դասավանդել է Լիլիթի դասարանում։ Նրա խոսքով՝ աղջիկը գերազանց առաջադիմություն ուներ․ «Փայլուն երեխա էր՝ արտակարգ ունակություններով, շատ լավ սովորող, դպրոցի բոլոր միջոցառումների «ծաղիկն» էր։ Իմ դասավանդած առարկայի դասերին ևս եղել է առաջինը, միշտ պատրաստված»։
Ուսուցչուհու փոխանցմամբ՝ ինքն այդ օրը ինչ-ինչ պատճառներով չի կարողացել ներկա լինել միջոցառմանը․ «Ես տանն էի, երբ իմացա, որ նման դեպք է եղել։ Պարի խումբը իր վերջին՝ հաշվետու պարն էր տալիս, որտեղ էլի «ծաղիկ» էր ինքը, հետո չորս այլ նախագծայիններին՝ երկու օր առաջ էլի ինքը պիտի ներկայացներ, էլի պատրաստ էր միշտ»։
Դեպքի վերաբերյալ մանրամասներ իմանալու նպատակով կապ հաստատեցինք Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի հետ․
«Նախաձեռնվել է քրեական վարույթ հանկարծամահության վերաբերյալ ստացված հաղորդման հիման վրա` ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Մահվան պատճառները պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Մահվան հանգամանքները համակողմանի քննության առարկա են»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 29-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել «Աստղիկ» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 75 բժիշկների խումբը «կլինիկական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի երեխայի։
Ոստիկանները պարզել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել Վահան Զատիկյանի անվան թիվ 90 հիմնական դպրոցից, ում մոտ արդեն հիվանդանոցում սրտի կանգի հետևանքով բժիշկները արձանագրել են կենսաբանական մահը։
Մարիամ Անտոնյան