Դանակահարություն՝ Երևանում․ հարազատ եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձանց հետ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` ապրիլի 22-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց են զանգահարել «Էրեբունի» բժշկական կենտրոնից և հայտնել, որ Խորենացի փողոցի «Շիրակ» հյուրանոցի մոտից «ձախ ազդրի երրորդականի պատռած այրունոտ վերք» ախտորոշումով իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի։
Արդեն տեղում ոստիկաները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Արսեն Թ․-ն է, ով հայտնել է, որ վիճաբանության ժամանակ դանակով հարվածել են իրեն:
Ոստիկանները պարզել են, նաև որ նույն օրը ժամը 21։00-ի սահմաններում Խորենացի 24 հասցեի մոտ եղբայրներ Արսեն Թ․-ն և 30-ամյա Արա Թ․-ն միասին հանդիպել են ոմն Միշային և Վանոյին և մեկ այլ անծանոթ անձի հետ, որտեղ վերջիններից հետ գումարային հարցի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, որը հետո վերածվել է ծեծկռտուքի որի ժամանակ նրանք ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իրենց մարմնի տարբեր մասերին, իսկ ոմն Վանոն իր մոտ եղած դանակով հարվածել է Արսեն Թ․-ի ձախ ոտքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Վանոն և Միշան հանդիսանում են Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Միշա Մ․-ն և Լոռու մարզի բնակիչ 52-ամյա Վանո Թ․-ն:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմել որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են համատեղ միջոցառումներ՝ անհայտ անձի ինքնությունը պարզելու, նրան և վերջիններիս հայտնաբերելու ուղղությամբ:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live