«Ժողովուրդ». Զինվորներին կարճատև արձակուրդ չեն տրամադրի՝ բանակում «խոզի գրիպի» տարածումը կանխելու համար
ОБЩЕСТВО««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ H1N1-ի՝ «խոզի գրիպի» շուրջ ստեղծված իրավիճակը խիստ անհանգստացրել է ՀՀ պաշտպանության նախարարությանը, և բոլոր զորամասերի հրամանատարներին հրահանգվել Է այս օրերին զերծ մնալ զինվորներին կարճատև արձակուրդ տրամադրելուց՝ վարակը զորամասեր տեղափոխելուց խուսափելու համար։ «Ժողովուրդ»–ի հետ զրույցում ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, մեկնաբանելով տեղեկությունը, ասաց. «Զորամասերից պլանային արձակուրդները չեն դադարել, սակայն ձմեռային եղանակներին միշտ Էլ ՊՆ-ը հատուկ միջոցառումներ Է իրականացնում տարբեր տեսակի հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ։ Այս պահին էլ զինված ուժերում որևէ տեսակի վարակի ու անհանգստացնող հիվանդությունների ցուցանիշներ չկան»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



