Էրդողանը հայտարարել է, թե Արևմուտքը «հարձակվելու է» Թուրքիայի վրա
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան «լավ գիտի», թե ինչպես է Արևմուտքը հարձակվելու Թուրքիայի վրա Իսրայելի հետ առևտուրը դադարեցնելու որոշումից հետո։
«Երեկվանից մենք կասեցրել ենք արտահանման-ներմուծման գործարքներն Իսրայելի հետ՝ բոլոր տեսակի ապրանքների համար։ Մենք կանդրադառնանք այս քայլի հետեւանքներին, որոնք ձեռնարկել ենք մեր գործարար համայնքի հետ համաձայնեցված եւ խորհրդակցելով: Մենք թշնամանք կամ կռիվ չենք փնտրում մեր տարածաշրջանի որևէ երկրի հետ։ Մենք չենք ցանկանում, որ մեր աշխարհագրությունում բախումներ, արյուն ու արցունքներ լինեն։ Մենք ցանկանում ենք միասին ապրել խաղաղության և բարգավաճման մեջ», - ասել է Էրդողանը:
«Մենք շատ լավ գիտենք, թե ինչպես է Արևմուտքը հարձակվելու մեզ վրա այս որոշման հետ կապված»,- նշել է նա և հավելել․
«Եթե մենք այսօր չաջակցենք այդ մարդկանց, ո՞վ կաջակցի մեզ վաղը, երբ մեզ հետ նույն բանը պատահի։ Թուրքիայի գործողությունները օրինակ կծառայեն այլ երկրների համար, որոնց դուր չի գալիս ներկայիս իրավիճակը»։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live