Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Երբեք չեմ խուսափել բարդ վիրահատություններից». Վիկտոր Ֆանարջյանը շարունակում է բժշկական տոհմի ավանդույթները

ИНТЕРВЬЮ

Վիկտորը Ֆանարջյանների բժշկական տոհմի չորրորդ սերնդի ներկայացուցիչն է: Նրա պապիկի հայրը՝ ակադեմիկոս Բարդուղիմեոս Ֆանարջյանը, ուռուցքաբանության ինստիտուտի հիմնադիրն է, պապիկը՝ ակադեմիկոս Վիկտոր Ֆանարջյանը, երկար տարիներ աշխատել է Ֆիզիլոգիայի ինստիտուտում, 30 տարուց ավելի եղել է ինստիտուտի տնօրենը և մոտ 12 տարի՝ ԳԱԱ փոխնախագահ: Հայրը՝ պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանը, նյարդավիրաբուժության ամբիոնի հիմնադիրն է և վարիչը: Պատահական չէ, որ Վիկտոր Ֆանարջյանը ևս ընտրել է  բժշկության ուղին:

2002 թ.-ին Երևանի Պուշկինի անվան դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան, որն ավարտել է 2009 թ.-ին:

2009-2012 թթ. սովորել Առողջապահության ազգային ինստիտուտի կլինիկական օրդինատուրայում՝ Ուռոլոգիա մասնագիտությամբ: Կլինիկական օրդինատուրային զուգահեռ Վիկտորը նաև աշխատանքային գործունեություն է ծավալել: 2002-2003 թթ.-ին աշխատել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի շտապ օգնության ծարայությունում,

2005-2006 թթ.՝ «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում որպես սանիտար, 

2009-2013 թթ. «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում,

2012-2013 թթ․ Համատեղության սկզբունքով Եղվարդի «Նաիրիի» ԲԿ֊ում։

2013-2019 թթ. «Էրեբունի» և 2014-2019 թթ. «Նաիրի» բժշկական կենտրոններում՝ որպես ուռոլոգ: 2017 թ.-ին պաշտպանել է թեկնածուական թեզը: Հեղինակ է բազմաթիվ բժշկական հոդվածների։

2009 թ․ առ այսօր ― Հայկական և Եվրոպական ուռոլոգիագան ասոցիացիաների անդամ։  Ընդհանուր առմամբ, Վիկտորն ունի ավելի քան տասը տարվա աշխատանքային և վիրաբուժական փորձ:

«Սովորելուն զուգահեռ աշխատել, աշխատելուն զուգահեռ սովորել, սա սկզբունքի պես է ինձ համար, քանի որ մշտապես ինքնակրթվելու կարիք կա: Աշխարհի արագ զարգացող տենդենցները պահանջում են, որ անընդհատ իրազեկ լինես բոլոր նորություններին»,-Past.am-ի հետ զրույցում ասում է բ․գ․թ․ Վիկտոր Ֆանարջյանը:

Վիկտորն ամեն բարդություն, դժվարություն կամ խնդիր համարում է կյանքի ինչ-որ մի փուլ, որը պետք է արժանապատիվ հաղթահարել: Ցանկացած դժվարության միջով անցնել այն մտքով, որ դա ընթացիկ խնդիր է, որը պետք է հաղթահարել, մշտապես հիշելով, որ բժիշկ լինելն առաքելություն է, որն էլ իր հերթին տալիս է վստահություն:
«Մարդը մեխանիզմ չէ և վիրաբույժի համար ցանկացած ոչ ճիշտ շարժում կարող է լինել ճակատագրական: Վիրաբուժությունը մեծ արվեստ և արհեստ է, որին պետք է կարողանաս տիրապետել»,-հավելում է նա:

Բժշկի աշխատանքային պրակտիկայում եղել են վիրահատություններ, որոնք տվյալ ժամանակահատվածի դրությամբ առաջին անգամ հենց նա է կատարել ՀՀ֊ում: Խոսքը միզաքարային հիվանդության, աշխարհում առկա տարբեր վիրաբուժական մեթոդների մասին է: Կատարված վիրահատությունների մանրամասներն արձանագրված են «Էրեբունի» բժշկական կենտրոնի պաշտոնական կայքում:

«Վիրաբույժը կրիտիկական պահերին պետք է կարողանա արագ կողմնորոշվել, թե որ օպտիմալ լուծումն ընտրի, որպեսզի խուսափի բարդություններից։ Երբեք չեմ խուսափել բարդ վիրահատություններից, «չէ» բառը չի եղել, եթե, իհարկե, նժարին չենք դնում ակնկալվող արդյունքը և սպասվող բարդությունները: Նման բարդ վիրահատությունները բժշկին թույլ են տալիս փորձառություն ձեռք բերել, վստահություն, պացիենտի կարիքը հոգալու կարողություն»:

Պացիենտին չմերժելու այս հատկությունը Վիկտորը իր մեջ բացահայտել է դեռևս կլինիկական օրդինատուրայում սովորելու տարիներին: Իսկ վստահության հիմքում իհարկե կրթությունն է, ինչին նպաստել է արտերկրում ամիսներ տևող վերապատրաստումներին ձեռք բերված փորձը, միջազգային կոնֆերանսներին մասնակցությունը,  և իհարկե, աշխատանքային փորձը, որը ձեռք է բերել «Էրեբունի» բժշկական կենտրոնում աշխատելու տարիներին:

Վիկտոր Ֆանարջյանի նպատակն է հիմնել աշխարհի առաջատար կենտրոններին համապատասխան բուժհաստատություն և կրթական կենտրոն, որտեղ առաջնահերթություն կտրվի  խոցելի, սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչներին,  բուժօգնությունը կլինի բացառապես անվճար և միջազգային ստանդարտներին համապատասխան: Միևնույն ժամանակ, կենտրոնում կրթություն կստանան արտասահմանցիները: Բժիշկը նշում է՝ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում գործում են բժշկական ապահովագրություն, սոցիալական փաթեթներ և պետական ծրագրեր, սակայն բուժառուն ինչ-որ մի փուլում բախվում է տարաբնույթ խնդիրների և արդյունքում մեծ հաշվով անվճար բուժօգնություն չի ստանում:

«Իրադարձությունների բերումով, շուտով բնակություն պետք է հաստատեմ Միացյալ Նահանգներում»:

Վիկտորը վստահ է՝ արտերկրում ձեռք բերված միջազգային փորձառությունը մի օր կներդնի առողջապահական համակարգում, թողնելով իր հետքն բժշկագիտության մեջ այնպես, ինչպես տարիներ ի վեր թողել է Ֆանարջյանների դինաստիան:

То что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак Карапетян