Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայով
ЭКОНОМИКАԼինցի համալսարանի գիտնականները ստեղծել են փոքրիկ կվադրիկոպտեր, որը սնուցվելու համար օգտագործում է բացառապես արևային մարտկոցներից ստացած էներգիան, գրում է 3dnews.ru-ն: Պերովսկիտային արևային մարտկոցների ամենաբարակ թերթիկները 40 անգամ ավելի բարակ են, քան թղթի թերթիկը և մոնտաժի հետ միասին կազմում են դրոնի զանգվածի միայն 5 %-ը։ Նրանք ունեն ռեկորդային հզորություն-քաշ հարաբերակցություն, որը խոստանում է հետաքրքիր լուծումներ բջջայինների ու գաջեթների հարցերում։
Պերովսկիտ արևային մարտկոցները խոստումնալից են ֆոտոգալվանների ոլորտում: Այնուամենայնիվ, նրանք դեռ հիմնականում դրսևորում են իրենց միայն լաբորատոր պայմաններում, քանի որ չափազանց զգայուն են, օրինակ, խոնավության նկատմամբ։ Փորձարարական պերովսկիտային արևային բջիջները պաշտպանելու համար Ավստրիայի գիտնականները դրանք պատել են ալյումինի օքսիդով և և որպես հիմք կիրառել պոլիմերային թաղանթը: Տարրի ընդհանուր հաստությունը ստացվել է 2,5 միկրոն, ինչը պերովսկիտային նյութերի տարբերակիչ հատկանիշն է։
Ընդհանուր առմամբ, չորս էլեկտրական շարժիչով (և պտուտակներով) փոքր դրոնի վրա տեղադրվել են 24 առանձին մոդուլներ՝ յուրաքանչյուրը 1 սմ2 մակերեսով։ Դրանցից ստացված էներգիան բավարար է շարժիչներն աշխատացնելու ու դրոնն օդ բարձրացնելու համար։ Վահանակների արդյունավետությունը ռեկորդային արժեքներ չունի, այն 20 %-ից ոչ ավել է: Սակայն նրանց փոքր քաշն է դարձել կարևոր, բջիջներից յուրաքանչյուրը կշռում էր 1 մգ-ից մի փոքր քիչ, և դրանց մասնաբաժինը անօդաչու թռչող սարքի ընդհանուր քաշում զգալիորեն քիչ է 1 %-ից: Կան նաև էլեկտրոնիկա և մոնտաժային այլ նյութեր, որոնք ևս պետք է հաշվի առնել, բայց նույնիսկ այդ դեպքում էներգիայի ենթահամակարգի քաշը դրոնի քաշի 5 %-ից էլ ցածր է:
Պարզ հաշվարկները ցույց են տալիս, որ անօդաչու թռչող սարքի պանելների կողմից արտադրվող հզորության և դրա քաշի հարաբերակցությունը 44 Վտ/գ է։ Համեմատության համար նշենք, որ բնակելի շենքերի համար սովորական սիլիկոնային արևային մարտկոցներն ունեն 0,03 Վտ/գ հարաբերակցություն: Համաձայնեք, որ կա տարբերություն, և դա հսկայական է։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]