Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին, որոնք առաջնահերթություն են տալիս երկրի եվրոպական ապագային. Միշել
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թբիլիսիում զանգվածային ակցիաները շարունակվում են: Քաղաքացիները բողոքում են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի դեմ: Այն արդեն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ, երրորդ՝ վերջնական ընթերցմամբ քննարկումը նախատեսված է 2 շաբաթից:
Ընդդիմադիրների, ցուցարարների, երկրի նախագահի և արևմտյան գործընկերների համոզմամբ՝ իշխող կուսակցության նախաձեռնությունը կրկնում է «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը, նպատակ ունի սահմանափակելու արտասահմանյան ֆինանսավորում ստացող ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների գործունեությունը, նաև խանգարելու է Եվրամիությանը Թբիլիսիի անդամակցությանը: Երկրի վարչապետը, սակայն, պնդում է՝ օրենքի նախագիծը նպաստելու է Վրաստանի ժողովրդավարությանը և եվրոպական ինտեգրմանը:
Թբիլիսիում իրավիճակին անդրադարձել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:
«Վարչապետ Կոբախիձեի հետ հեռախոսազրույցում քննարկել ենք Վրաստանում վերջին զարգացումները, վերահաստատել եմ Եվրամիության լիակատար աջակցությունը բոլոր վրացիներին, որոնք առաջնահերթություն են տալիս երկրի եվրոպական ապագային։ Ժողովրդավարության, բազմակարծության, բաց հասարակության անհրաժեշտության մասին նրանց կոչերը պետք է լսելի լինեն: Վրաստանի ապագան Եվրամիության հետ է. բաց մի՛ թողեք այս պատմական հնարավորությունը»,- ասել է Միշելը: