Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը
КУЛЬТУРАԼորեն Սանչեսը մայիսի 6-ին դառնալու է «պարահանդեսի թագուհի»: 54-ամյա լրագրողն ու բարերարը պատրաստվում է Met Gala-ում իր դեբյուտին, որը տեղի կունենա մայիսի առաջին երկուշաբթի օրը, եւ, կարծես, նրան այդ հարցում կօգնի նույն ինքը՝ Աննա Վինտուրը։
Նորաձեւության լրագրող Էմի Օդելի խոսքով՝ Vogue-ի գլխավոր խմբագիրը կորոշի, թե ինչ պետք է հագնի Սանչեսն՝ իր փեսացուի՝ Ջեֆ Բեզոսի հետ Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի աստիճաններով բարձրանալիս։
«Աննա Վինտուրն անձամբ օգնում է Սանչեսին իր զգեստների ընտրության հարցում»,-Օդելին ասել է ինսայդերներից մեկը՝ հավելելով, որ «նա ընտրում է Օսկար դե լա Ռենտայի եւ երկու այլ դիզայներների հատուկ զգեստների միջեւ»:
Օդելը նշել է, որ Met Gala-ին մասնակցելը կօգնի Սանչեսին բարձրացնել աստղային կարգավիճակը։
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



