Ֆրանսիացի զինվորականներն արդեն Ուկրաինայում են. ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի նախկին օգնական
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիական օտարերկրյա լեգեոնի զինվորներն արդեն տեղակայվել են Սլավյանսկում, ասում է ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի նախկին օգնական Սթիվեն Բրայանը Asia Times-ի հրապարակման մեջ։
Նրա խոսքով, առաջապահ խումբը բաղկացած է 3-րդ հետեւակային գնդից հավաքագրված մոտ 100 հոգուց։ Նրանց թվում են հրետանավորներ և հետախույզներ։ Ընդհանուր առմամբ, ինչպես ասվում է հոդվածում, Ուկրաինայի զինված ուժերին աջակցելու համար կարող է ժամանել 1,5 հազար ֆրանսիացի զինծառայող։
Մի թերագնահատեք օտարերկրյա լեգեոնի մարտիկներին. նրանք պրոֆեսիոնալ, լավ պատրաստված թեթև հետևակ են, ովքեր կարողացել են կռվել բազմաթիվ «թեժ կետերում»: Բացի այդ, այս ստորաբաժանման անձնակազմի մինչև 40 տոկոսը ռուսալեզու ներգաղթյալներ են նախկին ԽՍՀՄ-ից։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



