Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին
КУЛЬТУРАՄայիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոս Միքայել Մոգրենին։
«Հանդիպմանը, Նորին Սրբությունն անդրադարձ կատարելով հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին, իր գնահատանքը հայտնեց Շվեդիայի Եկեղեցուն և իշխանություններին Հայաստանին և Արցախից բռնի տեղահանված հայորդիներին ցուցաբերած զորակցության համար։
Իր հերթին Միքայել եպիսկոպոսն ընդգծեց, որ Հայաստան է ժամանել ծանոթանալու հայրենազրկված արցախահայերի սոցիալական կացությանը և իր նպաստը բերելու առկա խնդիրների հաղթահարմանը»,-նշված է հաղորդագրության մեջ։
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



