Տյումենի մարզում գետերի վարարումների պատճառով հարյուրավոր տներ են հեղեղվել
МЕЖДУНАРОДНОЕՏյումենի մարզում Իշիմ և Տոբոլ գետերի վարարման պատճառով 47 բնակավայրերի ավելի քան 380 բնակելի շենք է հեղեղվել։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը։
Գերատեսչության տվյալներով՝ Իշիմ գետի ջրի մակարդակը Իլյինկա և Աբացկոե գյուղերի տարածքներում շարունակում է նվազել։ Վիկուլովսկի շրջանում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ։
«47 բնակավայրերում ջրածածկ են մնացել 385 բնակելի շենք, 345 ամառանոց, 3232 կենցաղային հողատարածք, ճանապարհների 35 հատվածներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ջրածածկ բնակավայրերում կազմակերպվել են նավակներով անցումներ, իսկ ԱԻՆ աշխատակիցներն օգնել են տեղի բնակիչներին տարհանել։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



