Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
БЛОГՎահե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ֆանտաստիկ բան է կատարվում. Տավուշի թեմի առաջնորդը Նիկոլին ձայն տված տավուշցիներին առաջնորդում է Երևան՝ ճշմարտության հետևից։ Խոսքը միայն Սրբազան երթի դուրս եկածների մասին չէ, այլ՝ բնակչության մեծ մասի, որն իր հույսը արդեն ուրիշ մարդու և ուրիշ պրոցեսի հետ է կապում։
Հանրային հաշտեցումը աչքիդ առաջ իրականություն է դառնում։ Տավուշցիների մոտ 70 տոկոսը ձայն էր տվել Նիկոլին, իսկ հայտնի գյուղերում՝ ավելի մեծ տոկոս։ Սա նշանակում է, որ հիմա Նիկոլն իր ընտրազանգվածի դեմ է կանգնած։
Սա նշանակում է նաև, որ անկախ նրանից՝ ով ում է ձայն տվել, կամ չի տվել, բոլորն այսօր իրենց զգում են անպաշտպան ու խաբված։ Հետևաբար բոլորը կարող են իրար կողքի լինել և միասին պահանջել խաղաղություն ու ճշմարտություն։
Սա ընտրազանգվածների հակամարտություն չէ, ընտրություն չէ, կուսակցական պրոցես չէ։ Եվ ողջ հմայքն ու ներուժը դրա մեջ է։ Եվ հենց սա է զրկելու այս իշխանությանն իր ուժից, որն է սուտը, նենգությունը, մաղձը, խաբելը։
Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին։
1
По какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»
2
Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»
3
Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»
4
Украина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском крае
5
Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст»



