Ереван, 31.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Պատերազմը հետաձգվում է. իրավիճակի բացարձակ թելադրողը կարող ենք մենք լինել

АНАЛИТИКА

Հաճախ շատերի մոտ հարց է առաջանում, թե իչպես կարող է սահմանին ստեղծված լարվածությունն ազդել երկրի տնտեսության վրա: Չէ՞ որ սահմանային իրավիճակից հեռու՝ երկրի խորը թիկունքում, կրակոցները չեն կարող ազդել ցանկացած տեսակի արտադրության կազմակերպման վրա: Պարզվում է, որ կարող են և այն էլ շատ, ինչի վառ օրինակին ականատես ենք լինում հարևան երկրում: Բան այն է, որ վերոնշյալ հարցի պատասխանը կտրուկ փոխվում է, երբ արտադրական մակարդակից անցում է կատարվում տնտեսության մակրոտնտեսական մակարդակի:

Հարևան Ադրբեջանում մանաթի լողացող կուրսի անցնելը կաթվածահար է արել երկրի՝ առանց այն էլ միայն նավթի վրա հիմնված տնտեսությունը: Ազգային արժույթի փոխարժեքի նման տատանումը բերեց ինչպես բնական, այնպես էլ անկանխատեսելի հետևանքներ: Արդեն իրականություն դարձած գնաճին, սպասվող գործազրկության ավելացմանը լրացնելու եկան միջազգային պահուստների և սպառման ծավալների կրճատումը: Փակվեցին տարադրամի փոխանակման կետերն ու առևտրի խոշոր կենտրոնները: Իրավիճակը կայունացնելուն չօգնեց անգամ պահուստային հիմնադրամից իրականացվող ինտերվենցիաները (ինտերվենցիայի միջոցով կառավարությունն արհեստականորեն արտարժույթ է «սրսկում» տնտեսության մեջ, այդպիսով փորձ անելով կարգավորել փողի առաջարկն ու պահանջարկը՝ նպատակ ունենալով կայունացնել արժութային կուրսը): Միայն հունվարի 18-ին տարբեր հիմնադրամներից իրականացրած ինտերվենցիայի ծավալը գերազանցել է 500 մլն դոլարը, սակայն դրական տեղաշարժ դեռևս չի նկատվում: Ստեղծված իրավիճակի լրջությունն էլ ավելի խորացրեց Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը: Այսօր արդեն բոլորը, այդ թվում՝ հարևան երկրի ղեկավարությունը, քաջ գիտակցում են, որ կես միլիարդ բարել իրանական նավթի հայտնվելը շուկայում իր հետևից բերելու է հարվածային նոր ալիք, որին առանց այն էլ անբարենպաստ մակրոտնտեսական վիճակում գտնվող ադրբեջանական տնտեսությունը հազիվ թե դիմանա: Իսկ այս պարագայում արդեն մնում է կիրառել տնտեսական զինանոցի վերջին զենքերից մեկը, ինչի մասին ադրբեջանական լրատվամիջոցների միջոցով հունվարի 18-ին հայտարարել էր Ադրբեջանի կառավարությունը: Հայտարարության առանցքային մեսիջը հետևյալն էր՝ պետք է արտերկրից նոր ֆինանսական միջոցներ ներգրավվել տնտեսության մեջ: Դեռ հին դասական տնտեսագիտության մեջ հայտնի oտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) միջոցով տնտեսական վիճակի կայունացումը սակայն, մեր արևելյան հարևանները հաշվի չեն առել մի կարևոր հանգամանք:

ՕՈւՆ-ի ներգրավման համար կա մի կարևոր պայման, այն է՝ վստահություն միջազգային մակարդակում: Որևէ ներդրող կամ կազմակերպություն երբեք չի ներդնի իր միջոցները այնպիսի երկրում, որը չունի վստահության համապատասխան մակարդակ, քանի որ ներդրողի համար առավել կարևոր է իր ներդրած միջոցների վերադարձելիության ապահովումը, շատ կարևոր է բարձր վստահության մակարդակ ունենալը, ինչը մեր հարևանը սպառել է անցնող տարիների ընթացքում: Պատկերացրեք իրավիճակը. ո՞ր խելամիտ գործարարը կցանկանա ներդրումներ անել մի երկրում, որի բարձրագույն ղեկավարությունը տարբեր բարձր ամբիոններից պատերազմի հայտարարություն է անում: Դուք կցանկանայի՞ք ներդնել ձեր փողերը պատերազմող երկրում … Վստահաբար, ոչ, և հենց այդպես էլ մտածում են օտարերկրացի ներդրողները:

Որպես ասվածի վառ ապացույց՝ բավական է նշել ադրբեջանական իշխանությունների վերջին օրերի քար լռությունը Ղարաբաղի հարցում, ինչպես նաև սահմանային հատվածում լարվածության նվազումը: Բնական է, որ պատերազմ հոխորտալու փոխարեն ալիևյան ղեկավարությունը կփորձի միջազգային մակարդակներում ցույց տալ, որ ամեն բան կարգին է և իր երկրում ամեն բան նորմալ է: Թե որքանով կհաջողվի հավատացնել արտասահմանցի ներդրողներին այդ նորմալության հարցում, ցույց կտա ժամանակը, իսկ այս վերջին պրոցեսից անմասն չպետք է մնա նաև մեր երկիրը, արժե մի փոքր մտածել սահմանային լարվածության մասին: Չէ՞ որ ստեղծվել է մի դրություն, երբ իրավիճակի բացարձակ թելադրողը կարող ենք մենք լինել: Այսօրվա տնտեսական իրավիճակը պայմանավորելու է վաղվա ռազմաքաղաքական եղանակը և արժե խելամիտ քայլերով ապահովել խաղաղությունը, գոնե առաջիկա մեկ տասնամյակի համար:

Հայկ Բեջանյան

Past.am, վերլուծաբան

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами