Պեսկովը հայտնել է՝ ով է «հրահրել» Ռուսաստանի միջուկային զորավարժությունները
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բացատրել է, որ ոչ ռազմավարական միջուկային ուժերի զորավարժությունները, որոնց մասին այսօր հայտարարել է ՌԴ ՊՆ-ն, կապված են ուկրաինական հակամարտության «լարման աննախադեպ փուլի» հետ։ Նա նշել է, որ զորավարժությունները հրահրվել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Քեմերոնի վերջին հայտարարություններով, փոխանցում է Kommersant-ը։
«ՊՆ-ն ամեն ինչ ասել է սպառիչ։ Եթե հարցնեք, թե ինչ հայտարարությունների մասին է խոսքը, դա պայմանավորված է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Քեմերոնի և ամերիկացիների՝ ՆԱՏՕ-ի զինվորներին դաշտ դուրս բերելու մտադրություններով։ Սա լարվածության աննախադեպ փուլ է, որը պահանջում է հատուկ ուշադրություն և հատուկ միջոցներ»,- մամուլի ասուլիսի ժամանակ պարզաբանել է Դմիտրի Պեսկովը։