Իրական կնոջ երեք կանոն
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Հոգեբանության մեջ կա ոսկե կանոն, եթե ցանկանում եք սիրված լինել շրջապատողների կողմից, նախ պետք է սիրեք ինքներդ ձեզ: Ահա երեք կանոն, որին հետևելու դեպքում դուք միշտ ձեր ձեռքում կպահեք կանացի հաղթաթուղթը:
1. Իրական կինը նախևառաջ գրավում է իր ներաշխարհով – արտաքին տեսքը, կրթությունը, սոցիալական դիրքը կողմնակի հանգամանքներ են, իրական կինը նախևառաջ տղամարդուն գրավում է իր կարողությամբ հաճույք ստանալ սեփական կյանքից և ինքն իրենից:
2. Տղամարդու հանդեպ սերը սկսվում է ձեր հանդեպ սիրուց – հաճախ ենք լսում կանանցից նման արտահայտություն. «Ես ինձ կսկսեմ սիրել, երբ հայտնվի մեկը, ով ինձ սիրի»: Որպեսզի ինչ-որ մեկը ձեզ սիրի, նախ դուք պետք է սովորեք ձեզ սիրել, հակառակ դեպքում, ձեր կողքի տղամարդը ձեզ սիրելու փոխարեն, իր ամբողջ էներգիան կվատնի ձեզ համար հոգեբան դառնալու վրա, որպեսզի օգնի ձեզ ազատվել ձեր ներքին բարդույթներից:
3. Սիրելու ցանկությունը առաջանում է ներսից – թյուր է կանանց կողմից բարձրաձայնվող այն համոզմունքը, որ շրջապատում չկա մարդ, ում նրանք կարող են սիրել: Այն պահից սկսած, երբ դուք ներքուստ պատրաստ լինեք սիրելու, կփոխվի նաև ձեր վերաբերմունքը շրջապատող տղամարդկանց հանդեպ:



