Ереван, 08.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Տաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լիբանանեան ասացուածք մը կայ, որ կ՛ըսէ. «Ճարպիկին (շուստրին) մէկ սխալը, հազար սխալ կ՚արժէ՛»...: Նիկոլ Փաշինեան նախընտրելով Ազրպէյճանի հետ այսպէս կոչուած սահմանազատումի գործընթացը սկսիլ Տաւուշէն, ըստ երևոյթին գործեց իր քաղաքական կեանքի ճակատագրական եւ իրեն համար «մահացու» սխալը: Այս սխալը շրջադարձային նշանակութիւն ունենալ կը յաւակնի, որ կրնայ Փաշինեանի երևոյթին, իր քաղաքական խումբին ու անոնց ետին կանգնած միջազգային խաղացողներուն իշխանութենէն եւ տարածաշրջանէն հեռացնելու միտող ԼՈՒՐՋ գործընթացի մը սկիզբը հանդիսանալ: Իր հաշուարկով, հաւանաբար Փաշինեան սեպեց, թէ Տաւուշը տարածաշրջանային մեծ խաղցողներու հետաքրքրութենէն հեռու դաշտ մըն է համեմատած օրինակ Սիւնիքի հետ, ուր Իրանի հետ շատ բաներ պէտք էր համաձայնեցնել:

Ան իր ձեռնածուի (juggler) յատուկ կեդրոնացումով տարուած թերագնահատեց, իր այսպէս կոչուած «Թաւշեայ յեղափոխութեան» վարկը ամբողջապէս մսխած ըլլալու պահն (momentum) ու Բագրատ Սրբազանին (կամ այն ինչ, որ ազգային իմաստով Տաւուշի հոգևոր առաջնորդը կը ներկայացնէ) չափազանց կարևոր գործօնը: Պարտուողական պահուածքով մը խաղաղութիւն մուրալով, փոխարէնը իշխանութիւնը պահելու համար ամէն տեսակ զիջումի գացող իշխանութիւնը, ժողովրդային մաղձը արդէն հասցուցած էր իր գագաթնակէտին, եւ մինչ այսպէս կոչուած ընդդիմութիւնը այսքան ժամանակէ ի վեր, ի վիճակի չեղաւ իր շարքերէն քաղաքական առաջնորդ մը յառաջացնել, եկեղեցին ինքն է, որ այս օրհասական պահուն իր ուսերուն վերցուց հայրենատիրութեան ազգային առաքելութիւնը գուցէ եւ ակամայ ստանձնելով մինչև իսկ ռազմաքաղաքական դեր, փրկելու համար այն ինչ, որ կարելի է փրկել մեր Հայրենիքէն:

Ուղիղ վեց տարիներ առաջ պատմական թիւրիմացութեամբ մը մեր երկրին իշխանութիւնը զաւթած կողմին դէմ պայքարի դուրս եկած Շարժումը վերջապէս ունեցաւ իր առաջնորդը, որ չունի իշխանատենչ նկրտումներ: Ան ունի մեր Հայրենիքին մէջ այսօր միակ կանգուն մնացած ազգային հաստատութեան՝ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցիին գահակալին նեցուկն ու օրհնութիւնը: Բագրատ Սրբազանին առաջնորդած շարժումը ունի անուն՝ Տաւուշը յանուն Հայրենիքին: Ունի ուղեգիծ՝ Սուտի դէմ Ճշմարտութեան պայքար: Ուրեմն ան ունի ազնիւ ոգի եւ յստակ նպատակ: Սրբազանը նպատակասլաց է եւ ինքնավստահ երբ արդարացիօրէն եւ պարզ կը յայտարարէ. «Ոգին յաղթելու է դուխին, Հոգևոր Հայաստանը՝ «Նոր Հայաստանին», Եռագոյնը՝ սեւ-սպիտակին»: Բագրատ Սրբազանին առաջնորդած շարժումը ունի շատ մեծ թիւով համակիրներ ու աջակիցներ:

Ահաւասիկ կենսական բաղադրիչներ, որոնք նման շարժումի մը փայլուն յաջողութեան համար մեծ հնարաւորութիւններ կը ստեղծեն: Հայրենաբնակ ժողովուրդին տակաւին լուռ զանգուածին կը մնայ անվերապահօրէն միանալ անոր: Ընդդիմութեան կը մնայ նոր կերպարներ չնետել պայքարին մէջ կամ, ընդհանրապէս չխանգարել զայն: Իշխանութիւնը իր կքած ոտքերուն վրայ տակաւին պահող Հայ ոստիկանին կը մնայ յիշեցնել, որ ինքը պայքարի ուղին բռնած այդ ժողովուրդին զաւակն է եւ թէ իշխանութիւնները ժամանակաւոր են, մինչ Հայրենիքը՝ մշտնջենական:

Հեռուներէն «Ա՜խ Հայաստան» երգող «հայրենասէրներուն» կը մնայ իրենց գործնական մասնակցութիւնը բերել սոյն պայքարին: Դասական Սփիւռքը իր հոգևոր մեծագոյն ներկայացուցիչով՝ յանձին Արամ Ա. Վեհափառին, հրաւիրուած է մաս կազմելու հայրենիքի փրկութեան այս ամենավերջին փորձին, որուն զինուորագրեալները պէտք է ըլլանք բոլորս, եթէ Հայրենիքը մերը կը համարենք: Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան միաբանաց դասէն բարձրաստիճան եպիսկոպոսի մը Հայրենի հողին վրայ ներկայութիւնը Բագրատ Սրբազանին կողքին, աւելի ուժեղ նամակ է ուղղուած Հայրենիքն ու Սփիւռքը իրար հակադրող Էրտողանին, քան այս ուղղութեամբ Անթիլիասի մայրավանքէն հնչող ոեւէ խօսք... Պէտք է ազգովին հասկնանք, որ քաղաքական այս գերզգայուն պահը մեր վերջին առիթն ու յոյսն է:

Ամենավերջը, այսօր եւ այստեղ, մեզի կը մնայ Աստուած օգնական ըսել Գերշ. Բագրատ Սրբազանին, իրեն մաղթելով առողջութիւն, ուժ եւ կորով: Սրբազանը ինք մեզմէ լաւ գիտէ Հայ ժողովուրդին ու Հայրենիքին սիրոյն իր ստանձնած դերին գերկարևորութիւնը եւ իր դիմակալած միջազգային դաւադրութեան սեւ ու ահռելի ուժը: Հետևաբար պէտք է սրտագին խնդրել իրմէ լրջութեամբ վերաբերիլ իր անձնական կեանքի ապահովութեան հետ, ըլլալով չափազանց զգօն, որովհետև իր կեանքը այս պահուն, միայն իրը չէ...: Եւ վերջապէս աւարտին, մեզի կը մնայ մտահոգութեամբ յիշեցնել Սրբազան հօր, թէ այն անձը, որուն դէմ ինք բոլորիս պայքարը կ՛առաջնորդէ այս պահուն, արիւնահեղութիւն խնայելով հրաժարական տուող «մերժուած» մեր նախկին վարչապետը չէ...:

ՍԵՒԱԿ ՅԱԿՈԲԵԱՆ

Լիբանանի «Զարթօնք» օրաթերթի գլխաւոր խմբագիր

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank и Idram рядом с НПО «Матемик»IDBank — участник региональной конференции Союза банков АрменииЮнибанк примет участие в выставке Leasing Expo 2026АНО «Евразия» подвела итоги двухлетней работы и открыла прием заявок на премию 2026 годаРазве никто не знал закон,порядок и правила? «Паст»Почему не позволили выступать с произведениями Арама Хачатуряна? «Паст»В Азербайджане готовятся к горнодобывающему буму, а у нас?.. «Паст»Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю праздника Материнства и красотыОсь консолидации: «Сильная Армения»: на политической арене формируется новый центр. «Паст»Армянская Апостольская Церковь подвергается давлению. Армянский народ обращается во Всемирный совет церквей (видео) Экс-министр: Проведение саммита Европейского политического сообщества в Ереване становится рискомГлава МВД Армении не нашла минуту, чтобы ответить на волнующий общественность вопрос об арестованном школьникеПремьер Японии хотела бы переговорить с лидерами США и Ирана в ближайшие дниЛукашенко: ОДКБ надо быть очень аккуратной в работе с Арменией«Open banking» в Армении: И.о. главы ЦБ представил плюсы запланированных нововведенийReuters: Иран не откроет Ормузский пролив в обмен на временное прекращение огняАрмянская церковь под давлением. Армяне обращаются во Всемирный совет церквейПоздравление лидера движения «Всеармянский фронт» генерал-майора Аршака Карапетяна с ПасхойIDBank предоставит стипендии на сумму 35 миллионов драмов 103 арцахским студентам Ереванского государственного университета ВТБ (Армения) упростил процесс автокредитования на первичном рынке Геополитическое балансирование — на «нитке». «Паст»Одним из главных рисков выборов является распыление голосов. «Паст»С кем же на самом деле встретился Никол Пашинян? «Паст»Власти уже «цепляются за соломинку». «Паст»А где же человечность? «Паст»Жители Тигранашена не имеют права собственности и живут в постоянном ощущении угрозы (Видео)Арман Царукян сделал громкое заявление насчет своего будущегоАрмия Ирана пригрозила отбросить военных США в период до каменного векаЮнибанк присоединился к Партнерству по финансовому учету углеродных выбросов (PCAF) NYT: Франция, РФ и Китай сорвали решение в Совбезе ООН по войне против ИранаБезопасная среда - ровные возможностиРазъяснение: Почему 18-летнего арестованного Давида Минасяна перевезли из УИУ «Армавир» в УИУ «Абовян»?Юнибанк присоединился к Партнерству по финансовому учету углеродных выбросов (PCAF)Келлог назвал союзников США по НАТО трусами и призвал создать новый альянсАмериканский сенатор заявил, что США проигрывают кампанию против ИранаШеф Пентагона уволил еще двух высокопоставленных военачальников армии СШАТигранашен на грани опустения: жители приграничного села живут в тревоге и неопределённости Арестовать весь армянский народ не получится: «Паст»IDBank получил награду Commerzbank STP Excellence Award 2025«В Армении идёт тенденция к ухудшению обстановки» Аршак Карапетян Геворг Геворкян не имеет никакого отношения к партии «Всеармянский фронт»: «Паст»Почему меморандум о союзе с «Сильной Арменией» подписал руководитель инициативы «Армения-это я»? «Паст»Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»ОАЭ сообщили о гибели человека в результате падения обломков беспилотникаДесантные операции и сценарии возможного захвата иранских островов в персидском заливе Emirates: Гражданам Ирана запрещён въезд и транзит через ОАЭВступило в силу постановление правительства о порядке расчета налога исходя из мощности двигателя электромобиляМарко Рубио: США придётся пересмотреть свои отношения с НАТО после завершения конфликта с ИраномЕреван и Армения вошли в топ стран с худшим воздухомНапряженная ситуация сложилась в ереванском детском саду: родители требуют отставки директора