Էվելինա Շահիրյանը սպասում է առաջնեկին
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյանի թոռնուհին՝ սերիալներից հայտնի դերասանուհի Էվելինա Շահիրյանն ու ամուսինը՝ ռեժիսոր Հովհաննես Ղազարյանը, սպասում են իրենց առաջնեկին։ Ուրախալի լուրով կիսվել է ապագա մայրիկը՝ Instagram-ում հրապարակելով իր եւ ամուսնու մասնակցությամբ տեսանյութ, որում երեւում է դերասանուհու կլորացած փորիկը։
«Մեր նշանադրության 1 տարին՝ արդեն 3-ով։ Մենք անհամբեր քեզ սպասում ենք․․․»,-հոլովակը վերնագրել է նա։
Էվելինա Շահիրյանի ու Հովհաննես Ղազարյանի հարսանիքը կայացել է 2023 թվականի հոկտեմբերի 30-ին: Զույգը ծանոթացել էր «Հատուկ դասարան» սերիալի նկարահանման հրապարակում: Հովհաննեսը, դերասանուհուն անակնկալ առաջարկություն էր արել մայիսին՝ «Լավ Էլի» բենդի համերգի ժամանակ։
Հավելենք, որ օրերս հղիության մասին լուրերով կիսվել էին նաեւ դերասանուհիներ Ջուլիա Եղշատյանն ու Արաքսյա Խաչատրյանը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live