«Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է աջակցել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, որը Տավուշի գյուղերի պայքարից վեր է ածվում համաժողովրդական ընդվզման
БЛОГ«Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է աջակցել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, որը Տավուշի գյուղերի պայքարից վեր է ածվում համաժողովրդական ընդվզման։
Միևնույն ժամանակ, կուսակցության համար սկզբունքային է հետևյալը՝
• Շարժման պահանջը և նպատակը պետք է լինի իշխանությունների անհապաղ և ամբողջական հեռացումը,
• Պետք է բացառվի այսպես կոչված «ժամանակավոր կառավարության» ստեղծումը, հետևաբար գործող խորհրդարանի կողմից նոր վարչապետի ընտրությունը,
• Վարչապետի հրաժարականից անմիջապես հետո պետք է տեղի ունենան Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ,
• Հայաստանում իշխանությունը և նոր վարչապետը պետք է ընտրվի բացառապես ժողովրդի կողմից՝ բացառելով մի խումբ անձանց կողմից ստվերային պայմանավորվածությունների արդյունքում իշխանության ձևավորումը։
Վերոգրյալը ոչ միայն կնպաստի շարժման ակտիվացմանն ու համաժողովրդականացմանը, այլև կփարատի հանրության արդարացի մտահոգությունը իշխանության և պետության առաջնորդության ձևավորման ժողովրդավարական սկզբունքներին հավատարմության համատեքստում։
1
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
2
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
5
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри



