Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ակնկալիք ունենալն անիմաստ է, պետք է ոտքի ելնենք ու անենք դա աղոթքով

ИНТЕРВЬЮ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հարցազրույց երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանի հետ

- Տիկին Մայիլյան, Դուք առաջիններից եք, որ միացաք ու Ձեր աջակցությունը հայտնեցիք Բագրատ սրբազանի առաջնորդությամբ դեպի Երեւան ընթացող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Ինչո՞ւ եւ ինչպե՞ս որոշեցիք միանալ շարժմանը:

- Միանալը ո՞րն է, երբ հայրենիքդ կործանման եզրին է․․․․ այն, ինչ կապված է մեր Հայ առաքելական եկեղեցու հետ, ես, բնականաբար, այնտեղ եմ։ Կարող է այս կամ այն քաղաքական ուժին չմիանամ, բայց երբ եկեղեցին է ահազանգում, ես՝ որպես հայ քրիստոնյա, արվեստագետ ու մարդ, ով իր կյանքը նվիրել է հայ հոգեւոր ու ազգային երաժշտությանը, ով գիտի, թե ինչ բան է հայրենիքը, եւ որոշել է, որ հայրենիքը չպիտի թողնի գնա, բնական է, որ եթե եկեղեցին է արդեն ոտքի կանգնել, ես պետք է լինեմ եկեղեցու կողքին։

- Այս օրերին շատ են վարկաբեկում ու պիտակավորում պայքարի ելած մարդկանց, այդ թվում` սրբազանին, նրանց անվանելով գործակալներ..., սա ինչո՞վ եք բացատրում։

- Սա չարի ու բարու պայքար է, ավելին՝ չարը միշտ բարու կողքին է, եւ հոգեւոր մարդը միշտ պետք է իմանա, որ քնած չպետք է լինի, եւ այս առումով կարող եմ ասել, որ մեր եկեղեցին ինքն է արթնացել, որովհետեւ, ինչպես մենք՝ բոլորս, 30 տարիների ընթացքում հանգիստ ու վստահ ենք եղել, այնպես էլ մեր եկեղեցին է այդ վիճակում եղել, բայց փաստը մնում է փաստ, որ մենք չպետք է հանգիստ լինենք եւ պետք է միշտ արթուն լինենք, ժողովրդի հետ պետք է մշտապես աշխատանք տարվեր, եկեղեցին պետք է միշտ աչալուրջ լիներ եւ իր քարոզը տաներ։ Ինչպես յուրաքանչյուր բնագավառ, նաեւ եկեղեցական ոլորտն ունի իր խնդիրները, ինչը բնական է, բա մարդ ենք բոլորս էլ, բայց դա չի նշանակում, որ այն, ինչը վատ է, պետք է եկեղեցու հետ կապել, իբրեւ թե մենք՝ բոլորս էլ սուրբ ենք։ Նման բան երբեք չի կարելի մտածել, մարդու անվերջանալի կատարելագործման ճանապարհը կապված է ապաշխարության, խոնարհության, ազնվության հետ, եւ այդ ճանապարհը դաստիարակում է եկեղեցին, առանց հոգեւոր կյանքի չկա նման ճանապարհ։

- Չնայած Բագրատ սրբազանն ասաց, որ սա չակնկալիքների պայքար է, բայցեւայնպես, Դուք ի՞նչ ակնկալիքով եք մայիսի 9-ին գնալու հրապարակ։

- Սրբազանը շատ ճիշտ է ասել, քանի որ դա էլ է շատ հոգեւոր պատասխան։ Ես միշտ հիշում եմ երջանկահիշատակ իմ սիրելի քահանա Տեր Կյուրեղ Տալյանին, երբ հյուրախաղերից առաջ խնդրում էի նրան՝ ինձ օրհնել, ինքն ասում էր՝ ակնկալիք չունենաս․․․ եւ դա շատ ճիշտ խորհուրդ է, որովհետեւ միայն Աստված է ուղղորդում, պետք է ամբողջովին քեզ վստահես Աստծուն ու հավատով առաջ գնաս, եթե ճիշտը սա է, ուրեմն թող Տերն իր հզորությամբ, ամենակարող ուժով, կամքով ուղղորդի եւ հաստատի իր հաղթանակը։

- Սրբազանը նաեւ նախօրեին ասաց, որ իրենք վարչապետի հրաժարականի պահանջ չեն ներկայացնելու, այլ պատասխան են պահանջելու անօրեն գործողությունների համար։ Ի՞նչ եք կարծում՝ առանց հրաժարականի պահանջի հնարավոր կլինի՞ ավելի շատ մարդկանց միավորել։

- Անշուշտ, եւ հետո մենք՝ բոլորս, ուզենք-չուզենք, արդեն քաղաքականության մեջ ենք, քանի որ մեր երկիրը կանգնած է սարսափելի վտանգի առաջ, այս պահին երաշխավորված չեն ոչ մեկիս կյանքն ու ապագան, դրա համար հիմա ակնկալիք ունենալն ուղղակի անիմաստ է, մենք պետք է ոտքի ելնենք ու անենք դա աղոթքով։ Սա է ճանապարհը։ Առանց հոգեւորի չկա հաղթանակ, այս պատերազմն էլ հոգեւոր պատերազմ է, բարու եւ չարի պատերազմ, մենք ակնհայտորեն բախվում ենք բիբլիական ճշմարտության հետ։ Քրիստոս իր անցած ճանապարհով ապացուցեց, որ կա հարություն, իսկ հարության փաստը քրիստոնյայի համար հենց հաղթանակի փաստն է, դրա համար են հիմա հոգեւորականներն առաջին գծում, ու իրենք են առաջնորդում այս շարժումը, որովհետեւ իրենք գիտեն՝ ինչ է նշանակում հարության հաղթանակ։ Ես տխրում եմ միայն, որ կա նման հալածանք եկեղեցականների հանդեպ ու նման խոսակցություններ եկեղեցու շուրջ, որը նեղսիրտ մարդկանց քայլեր են․․․ ի դեպ, շատ լավ կլիներ, եթե մեզ մոտ լիներ կրոնապետություն, ինչպես այս օրերին հնչում են շատ հայտարարություններ։ Պետք է հիշել, որ սա առաջին քրիստոնյա պետությունն է, եւ լավ կլիներ, որ այդպես լիներ, բայց, կարծում եմ, այսօր նման խնդիր դրված չէ, եւ սա ուղղակի ժողովրդի ապաշխարության, մեղքից ազատվելու քայլերթն է։ Այդ անձրեւը, կարկուտը, որ գալիս են, ու մարդիկ քայլում են, դա գիտե՞ք, թե մեր ժողովրդի համար ինչ բուժիչ ճանապարհ է։ Եթե այս ճանապարհը շարունակվի՝ հալածանքները հաղթահարելով ու ազնվությունը պահելով, սա կլինի մեր ժողովրդի փրկության ճանապարհը։

Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

 

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%