Վեհափառ Հայրապետը օրհնել է շարժումը․ Բագրատ Սրբազանը՝ ի պատասխան Փաշինյանի հայտարարության
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պետք է պայքարել, համոզմունք ու հավատք ունենալ, քանի որ մեր ողջ կյանքը պայքար է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։
«Սկսել են ոչ միայն ժողովրդին խաբել, այլ նաև իրենք իրենց սուտ են ասում ու հավատում, արդեն այդ փուլին են հասել։ Հիմա ինչ ուզում ասում են արդեն, չեղած բաները պարզաբանելու կարիք չկա »,- նշեց Սրբազանը։
Ըստ նրա՝ սովետական շրջանում էլ են ճնշումներ եղել Եկեղեցու վրա, իսկ ի՞նչ եղավ ԽՍՀՄ-ի հետ։ Գարեգին Առաջին Հոգելույս Վեհափառն է իրեն ձեռնադրել և Բագրատ անունը կնքելը 1937թ ՊԱԿ-ի բանտում գնդակահարված և անհայտության մեջ թաղված Բագրատ արքեպիսկոպոս Վարդազարյանի անունով։
«Եկեղեցուն ի՞նչ եղավ՝ ոչ մի բան, բայց Սովետական միությունը չկա ու չի լինելու։ Բոլորն էլ հասկանում են, հատկապես մեր բարձրաստիճան հոգևորականները գիտեն ճշմարտությունն ինչ է և այստեղ ինձ աջակցելու խնդիր չէ, հիմա ուղղակի ամենն ավելի լսելի է դարձել »,- ընդգծեց Բագրատ Սրբազանը։
Անդրադառնալով լրագրողի դիտարկմանն այն մասին, որ շարժումը առաջնորդում է Վեհափառ Հայրապետը, իսկ շահառուն ՀՀ նախկին նախագահն է, Բագրատ Սրբազանը շեշտեց․ «Վեհափառ Հայրապետը օրհնել է շարժումը»։
Դիտարկմանն այն մասին, որ Փաշինյանի ձևակերպմամբ օրհնել նշանակում է առաջնորդել՝ Բագրատ Սրբազանն ընդամենը պատասխանեց․ «Դե լավ, այս մարդիկ հիմա ինչ ուզեն՝ կասեն»։
Լրագրողի հարցին այն մասին, որ երեկ Փաշինյանը հայտարարել է, որ զիջումներ չեն տեղի ունենում, դեռ մի բան էլ շահելու ենք, Բագրատ Սրբազանը մեկնաբանեց․ «Հաղթելու ենք, ապագա կա»։
«Թե՛ ԱԱԾ-ից, թե՛ ՆԳՆ-ից տարբեր օղակներից մեզ բազմաթիվ ինֆորմացիա է գալիս, շնորհակալ եմ, որ աջակցում եք ու կանխարգելիչ միջոցների մասին մեզ տեղեկացնում եք։ Շնորհակալ եմ բոլոր ազնիվ հայորդիներին, ովքեր իսկապես Ազգային Անվտանգության Ծառայության մեջ են գտնվում և Ոստիկանական ներքին զորքերի մեջ գտնվող անձիք, շնորհակալ եմ, որ տեղեկությունները կարևոր ժամերի փոխանցում եք»,- ընդգծեց Բագրատ Սրբազանը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live