Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Տեղի է ունեցել «Սասունցի Դավիթ» էպոսի առաջին պատկերապատման շնորհանդեսը

КУЛЬТУРА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մայիսի 6-ին Նկարիչների միության դահլիճում տեղի ունեցավ «Սասունցի Դավիթ» պատկերապատման շնորհանդեսը։

«Սասունցի Դավիթ» պատկերապատումը հայ ժողովրդական էպոսի 3-րդ ճյուղի թումանյանական մշակումն է: Թումանյանագետ, «Սասունցի Դավիթ» պատկերապատման տեքստի հետ աշխատած Անի Եղիազարյանը պատմում է, որ պատկերապատման հիմքում դրված է «Սասունցի Դավթի» թումանյանական մշակումը, այն, ինչ 1900-ականների սկզբին նախաձեռնեց Թումանյանը:  Նրա խոսքով՝ ժողովրդական նյութը բարձր էլիտայի ընթերցանության նյութ չէր, բայց այն կարևոր ազգային հաղորդագրությունները, որ իր մեջ կրում է ժողովրդական նյութը՝ առավելապես էպոսը, Թումանյանը նպատակ ուներ փոխանցել սերունդներին։SART0740.jpg?1715159662928

««Սասունցի Դավիթ» ճյուղը Թումանյանը հատուկ մշակեց, որովհետև ազգային արժանապատվության և հայրենասիրական ոգու ամբողջ խտացումը հենց Դավթի կերպարի մեջ էր։ Թումանյանի մշակումը առաջին քայլն էր իր մեծ ծրագրի, որովհետև նա նպատակ ուներ այն ավելի ֆունդամենտալ մշակել՝ արդեն մեծահասաների համար, բայց այն ինչ նա արել է, արել է կատարյալ։ Պատկերապատման համար մեզ շատ քիչ բան էր մնում, ընդամենը մնում էր թումանյանական տեքստը համապատասխանեցնել կոմիքսի կամ պատկերապատման ժանրին։ Որևէ տեքստային հատվածի հորինում չկա, հիմնական առանցքը թումանյանական տեքստն է՝ դրան համակցված մեր բազում պատումներից փոքրիկ դետալներ, որոնք Թումանյանի տեքստի հետ ամբողջականություն են կազմում»,- ասում է Անի Եղիազարյանը։

«Սասունցի Դավիթ» պատկերապատումը հետաքրքիր լուծում է ժամանակակից երեխայի համար: 116 էջից բաղկացած հաստ կազմով և հարյուրավոր նկարներով «Սասունցի Դավիթ»-ը արդեն հասցրել է դառնալ «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնի մրցանակակիր, բացի այդ պատկերապատումը ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորվել է որպես ուսումնաօժանդակ նյութ: 

«Սասունցի Դավիթ» պատկերապատման պրոդյուսեր Նարեկ Վան Աշուղաթոյանն էլ ընդգծում է, որ մեր էպոսը շատ արդիական է ու բոլոր ժամանակներում ունի իր մեսիջները բոլոր սերունդների համար ու հետաքրքիր է, որ ամեն մի սերունդ արվեստի մի ձևով անդրադարձել է էպոսին՝ քանդակի, գեղանկարչության կամ գրքի ձևավորման։

«Մենք էլ փորձեցինք մեր ժամանակակից մեթոդներով անդրադառնալ էպոսին, թե ընթերցողը ինչպես կընկալի ու կգնահատի, դա արդեն հետո կերևա։ Կոմիքսը ժամանակակից լեզու է, որ ընկալելի է երեխաների համար, որովհետև այսօրվա երեխայի ձեռքից պետք է հեռախոսը վերցնես ու ինչ-որ բան տաս, իսկ այդ ինչ -որ բանը պետք է համարժեք լինի, մենք մտածում ենք, որ կոմիքսը հենց այդպիսին է»,- ասում է նա։SART1135.jpg?1715159708391

«Սասունցի Դավիթ» պատկերապատման նկարիչ Տիգրան Մանգասարյանն էլ նշում է, որ ամենադժվարը եղել է 18 տարեկան հերոսին ներկայացնելը, ով տապալում է Մսրա Մելիքին։ Նրա խոսքով՝ ձգտել են, որ Դավիթն իր տարիքային սահմանը՝ 17-18 տարեկան, չկորցնի։

«Արվել է առնվազն 100 էսքիզ միայն Դավիթի դեմքը գտնելու համար, էլ չեմ ասում մարմինը։ Միայն դա տևել է 2 ամիս։ Սա էպոսի առաջին պատկերապատումն է, ի սկզբանե որոշված էր անել իլյուստրատիվ գիրք, ինչի համար ուրախ էի, որովհետև  իլյուստրատիվ գիրքն ազատություն է տալիս ու դու կարող ես երևակայությանդ զոռ տալ։ Սա իրականում դրամատուրգիա է, դու պետք է սկսես գրել սցենար, ադապտացնել այն կերպարների մեջ։ Ես հասկացա, որ բռնելու եմ ծանր ճանապարհ, բայց պետք էր անել։ Թումանյանը այնքան լավ է գրել, որ մենք ընդամենը մի տեղ ենք փոփոխություն արել, որը կապված էր քեռի Թորոսի հետ։ Երբ նա հայտնվում է, բարդին պոկում ու  ասում՝ գնում եմ մեյդան բացեմ, որ  Դավիթս գա։

Թումանյանն ասում է Դավիթը մի աժդահա քեռի ուներ Թորոս անունով , բայց այդ քեռի Թորոսը ոչ մի տեղ չկար, ինքը միայն հայտնվում է այն ժամանակ, երբ Մսրա Մելիքը գալիս է։ Այստեղ մենք խնդրի առաջ կանգնեցինք, կամ պետք է ընդհանրապես հանեինք նրան, կամ պետք է մի քանի տեղ էլ ավելացնեինք ու որոշեցինք մի քանի տեղ ավելացնել Քեռի Թորոսին»,-ասում է նա։

«Սասունցի Դավիթ» պատկերապատումը նախաձեռնել են հաղորդավար Գոհար Գասպարյանն ու իրավաբան Նարեկ Վան Աշուղաթոյանը, ով նախագծի պրոդյուսերն է։ Նկարիչը բազմաթիվ պատկերապատումների հեղինակ Տիգրան Մանգասարյանն է, տեքստի հետ աշխատել է թումանյանագետ Անի Եղիազարյանը, իսկ ձևավորմամբ զբաղվել է Մարիամ Մալխասյանը:

Սա պատկերապատումների շարքի 2-րդ աշխատանքն է: Առաջինը «Հայկ և Բել․ Բաբելոնից դեպի երկիրն Արարատի» կոմիքսն էր, որն արդեն սիրվել է փոքրերի ու մեծերի կողմից:

Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества