Սրբազանին հավատում եմ, սա պայքար է, որպեսզի հայ ժողովուրդն իր ունեցածը գնահատի․ Ալլա Լևոնյան
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Հրապարակի» զրուցակիցը երգչուհի Ալլա Լևոնյանն է:
- Վաղը մայիսի 9-ին Բագրատ սրբազանի գլխավորած երթը Երևան կհասնի: «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մարդկանց բողոքի ձայնն է բարձրացնում այս իշխանությունների գործողությունների դեմ: Միանալո՞ւ եք հանրահավաքին:
- Անպայման: Անգամ եթե հասցնեմ այսօր կմիանամ, եթե ոչ` վաղը անպայման: Բագրատ սրբազանի մասին հրաշալի կարծիք ունեմ և հույս ունեմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Ամեն դեպքում զարթոնքն արդեն կա, մարդկանց միավորվածությունը կա և այս ամենը դառնում է սիրո պայքար, բայց թե վերջն ինչ կլինի, ես չգիտեմ, հիմա այս պահին ես տեսնում եմ բարոյական զարթոնքը, այն ինձ շատ ուրախացնում է: Չափից շատ էր հուսահատությունն ու հուսալքությունը, հիմա պայքարելու ժամանակն է, իսկ այս պայքարը սիրո մասին է:
- Ձեզ իշխանականները քննադատում էին 2018-ի հեղափոխությանը չմասնակցելու համար: Ինչո՞ւ այն ժամանակ չմիացաք պայքարին:
- Ես հեղափոխություններ չեմ սիրում, երբ պատմություն ես կարդում, տեսնում ես, որ հեղափոխություններից հետո միշտ վատ բաներ են լինում, ինչը մենք ամեն օր տեսնում ենք: Չեմ միացել 2018-ին նրանց ու ճիշտ եմ արել, չեմ հավատացել նրանց, հիմա սրբազանին հավատում եմ: Այսօր տեղի ունեցողը մարդկանց իրար դեմ հանելու համար չէ: Սա պայքար է, որպեսզի հայ ժողովուրդն իր ունեցածը գնահատի, արժևորի: Իմանա իր պետության արժեքը, որ մահանա անտարբերությունը, լինի մեծ հույս:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live