Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Նիկոլը՝ քաղաքական ուժերին. «Հրաժարվե´ք ՌԴ-ի, Եվրոպայի կամ ԱՄՆ-ի պրոտեժե ներկայանալու փորձերից»

ПОЛИТИКА

ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը Հայաստան-ԵՄ Միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 16-րդ նիստում, որը մեկնարկել է երեկ, ելույթ է ունեցել: Ինչպես տեղեկանում ենք Armtimes.com կայքից, պատգամավորն իր ելույթի առաջին մասում անդրադարձել է դեկտեմբերի 6-ին Հայաստանում տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին եւ համապետական նշանակության ընտրություններին: Նա նկատել է, որ տեղի ունեցած բոլոր ընտրություններում տվյալ պահին գործող իշխանության անվերջանալի հաղթանակներն են, որ քաղաքացիների շրջանում ամրագրում են տեսակետ, թե ընտրությունները Հայաստանում տեղի են ունենում ոչ թե իշխանություն ձևավորելու, այլ ձևավորված իշխանության վերարտադրությունն ապահովելու համար։ Փաշինյանը խոսել է վարչական լծակների օգտագործման, ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցությունների, ընտրակաշառքների, լցոնումների ու կեղծումների մասին բազմաթիվ վկայությունների մասին:

«Այս ամենը շատերին է դրդում ասելու, թե Հայաստանում իշխանության փոփոխություն հնարավոր է միայն ոչ ընտրական, այսինքն՝ քաղաքացիական ընդվզման, անհնազանդության, հեղափոխական, ընդհուպ ապստամբության տարբերակով։ Բայց փաստն այն է, որ Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ընթացքում տեղ գտած նմանօրինակ փորձերը, միտումները նույնպես, լավագույն դեպքում ավարտվել են ոչնչով, վատագույն դեպքում՝ հետապնդումներով, քաղաքացիների խոշտանգումներով եւ սպանություններով, ընդդիմության ներկայացուցիչների դատավարություններով, բանտարկություններով»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Նա անդրադարձել է ընդդիմադիր ակտիվիստներ Հայկ Կյուրեղյանի եւ Գևորգ Սաֆարյանի՝ բանտում պահման պայմանների մասին պտտվող տագնապալի լուրերին՝ նշելով, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա Զավեն Միրիջանյանը, որը ընդդիմության ներկայացուցչին կաշառելու փորձ էր արել, դատարանի դահլիճից ազատ է արձակվել։ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եզրակացությունն այն մասին, որ գործող իշխանության վերարտադրության լճացնող պրոցեսին վերջ դնելու համար հարկավոր է իրագործել երկու պայման.

1. Պետք է լինի ընդդիմադիր քաղաքական ուժ, որը ստանա ժողովրդի վստահության քվեն, այսինքն՝ քվեարկությանը մասնակցած ընտրողների ձայների 50+1 տոկոսը։

2. Պետք է ընդդիմադիր այդ ուժը կարողանա լրջորեն հակազդել ընտրակեղծիքներին, ֆիքսել, պահել իրեն տրված ձայները եւ կարողանա հրապարակայնորեն ապացուցել, որ ինքը ստացել է ժողովրդի վստահության քվեն:

«Ինձ համար ակնհայտ է, որ, առանց այս երկու կետերի ապահովման, ժողովրդավարական իշխանափոխությունը գործնականում անհնար է, որովհետեւ ՀՀ սահմանադրության` փոփոխման ոչ ենթակա հոդվածում ասվում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների միջոցով: Եւ ուրեմն՝ երկրում իշխանության միակ աղբյուրը ժողովրդի քվեն է: Ինչ հետագա գործողություններ էլ ձեռնարկելու անհրաժեշտություն առաջանա, այդ գործողությունների լեգիտիմության միակ աղբյուրը կարող է լինել ժողովրդի քվեն, ժողովրդի մանդատը, որը ստանալու միակ միջոցը ընտրություններն են»,- իր խոսքում նշել է Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում ժողովրդավարություն չկա: Եվ քանի դեռ հայաստանյան որեւէ ընտրությունների պաշտոնական արդյունքներով ընդդիմությունը չի հաղթել, ժողովրդավարության մասին խոսելն ավելորդ է: Մյուս կողմից, ըստ պատգամավորի, դա բացառապես Հայաստանի լուծելու խնդիրն է:

«Այս իմաստով պակաս կարեւոր չեմ համարում, որ հայաստանյան քաղաքական կյանքի դերակատարները հրաժարվեն որպես Ռուսաստանի կամ Եվրոպայի կամ ԱՄՆ-ի հայաստանյան պրոտեժե ներկայանալու եւ աշխարհաքաղաքական այդ կենտրոնների շահերը Հայաստանի ներքաղաքական կյանքի գործոն դարձնելու բոլոր փորձերից: Հայաստանում ժողովրդավարության աղբյուրը Հայաստանի ժողովրդի ինքնիշխանությունն է եւ Հայաստանին հարկավոր է այնպիսի ժողովրդավարություն, որն ուժեղացնում է Հայաստանի եւ հայ ժողովրդի ինքնիշխանությունը եւ տեղի է ունենում հանուն եւ ոչ թե ի հեճուկս այդ ինքնիշխանության»,- իր ելույթն ամփոփել է Նիկոլ Փաշինյանը:

Գագիկ Աղբալյան

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%