Պուտինը եւ Փաշինյանը համաձայնեցրել են ՌԴ զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից. Պեսկով
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվան եւ Երեւանը համաձայնեցրել են ռուս զինվորականների եւ սահմանապահների դուսբերումը Հայաստանի որոշ մարզերից, հայտնել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։
Հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան Իրանի եւ Թուրքիայի հետ սահմանին, ավելացրել է նա։
Պեսկովի խոսքով՝ 2020թ. աշնանը հայկական կողմի խնդրանքով ռուս զինվորականներ եւ սահմանապահներ էին տեղակայվել հայկական մի շարք մարզերում։
«Փաշինյանն ասել է, որ այսօր փոփոխված պայմանների հետ կապված նման պահանջ այլեւս չկա, ուստի նախագահ Պուտինը համաձայնել է, եւ մեր զինվորականների, սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է»,- տեղեկացրել է նա։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ նորից հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանին։
«Նրանք այնտեղ կմնան եւ կշարունակեն կատարել իրենց գործառույթները»,- ավելացրել է Պեսկովը։
Ընդհանուր առմամբ, Կրեմլի ներկայացուցչի խոսքով, Պուտինի եւ Փաշինյանի հանդիպման ժամանակ հիմնականում քննարկվել է մեր առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման դրական դինամիկան։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live