Երևանի քաղաքապետի հրավերով Երևանում է Անգլիայի ազգային բալետը՝ Ակրամ Խանի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբ
КУЛЬТУРАԵրևանի քաղաքապետի հրավերով Երևանում է Անգլիայի ազգային բալետը՝ Ակրամ Խանի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբ:
Թատերախումբը գեղարվեստական, ստեղծագործական, տեխնիկական անձնակազմերով Երևան է ժամանել հատուկ չվերթով:
Հյուրախաղերն իրականացվում են Երևան քաղաքի բյուջեով նախատեսված միջոցառումների շրջանակում: Ամբողջ հասույթն ուղղվելու է «Երևան բալետ ֆեստ 2024» նախագծի իրականացմանը:
Անգլիայի ազգային բալետի «Ժիզել» ներկայացման ցուցադրությունները կկայանան մայիսի 10-ին, ժամը 19:00-ին, մայիսի 11-ին, ժ. 14:00-ին և 19:00-ին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Աշխարհի մեծագույն բեմերը նվաճած բալետային ներկայացումը տարածաշրջանում առաջին անգամ է ցուցադրվելու՝ հավակնելով դառնալ տարվա ամենանշանակալի մշակութային իրադարձությունը:
1
Станьте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением
2
Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»
3
«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июле
4
Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян
5
День благодарности клиентам в Ванадзоре: IDBank



